«Տղա Դավթի և աղջիկ Խանդութի» հեքիաթը` Արարատ Սարգսյանի կավե գլանակներում

«Տղա Դավթի և աղջիկ Խանդութի» հեքիաթը` Արարատ Սարգսյանի կավե գլանակներում

«Միջնադարի դեսպանը ներկայում». այսպես են նրան բնութագրում ժամանակակիցները:

5-ararat-sarkissianmaterial-woodnon-firing-clay-fiber-glass

Գլանակը պտտում է ու պատկերները արտացոլվում են կավի վրա: Գլանակը պտտվելով՝ վեր է հանում հազարամյա պատմություն ունեցող էպոսի թաքնված էջերը: Կավով, գինով և գյումրվա բարբառով համեմված ՀՀ վաստակավոր նկարիչ Արարատ Սարգսյանը Անտիկյան ցուցասրահի նախաձեռնությամբ «Ժան-Պոլ Էքզիստենցիալ» սրճարանում երեկ պատմում էր «Տղա Դավթի և աղջիկ Խանդութի» հեքիաթը, որը դպրոցում չեն պատմում:

«Էս պատմությունները ես տատիցս եմ լսել, ու որոշեցի հենց բանավոր կերպով` Էրզրումի բարբառով ու Գյումրու խոսվացքով էլ փոխանցել, քանի որ Սասնո բարբառով ես չեմ կարող խոսել»,-խոստովանում է վաստակավոր նկարիչը:

Կրկնօրինակելով ժամանակակակից տպագրական սարքը և վեր հանելով շումերական գրագրության արվեստը՝ վաստակավոր նկարիչը էպոսը վերածում է երևակայական ֆիլմի` խոսքը վերածում է կավե պատկերների, մնացածն էլ թողնում` ունկնդրի երևակայությանը: «Միջնադարի դեսպանը ներկայում»` այսպես են նրան բնութագրում ժամանակակիցները:

«Այն յուրատեսակ կամուրջն է, որը մեզ կապում է միջնադարի հետ: Նա է մեզ տեղափոխում մեր արմատներ»,-հանդիպմանը ասաց լրագրող Արթուր Բախտամյանը:

Արարատ Սարգսյանի արվեստն անվանում են բանավոր խոսքի ռենեսանս: Բանավոր Էպոսի շատ դրվագներ այդպես էլ չեն գրվել ու շարունակում են բանավոր փոխանցվել. Արարատ Սարգսյանը դրանք արտացոլում է կավի վրա:

«Այս մարդը ինձ ստիպում է մտածել և մտածել բազմակողմանի, թե որպես կինոգետ, թե որպես սովորական հանդիսատես և թե որպես մարդ»,-ասում է կինոգետ Հարություն Խաչատրյանը:

Պատմողական Արքետիպերի ոճը Արարատ Սարգսյանը կիրառում է 90-ականներից: Նկարիչն էպոսի չպատմված շատ պատումներ գիտի, որոնք դեռ պետք է պատմի:

IMG_9478

IMG_9480

IMG_9482

IMG_9489

IMG_9495

IMG_9505

IMG_9526

IMG_9536

IMG_9558

IMG_9514

Գրել կարծիք