Երկար փողերի հետագիծը. Եվրաբոնդներ՝ «Արդշինբանկից»

Երկար փողերի հետագիծը. Եվրաբոնդներ՝ «Արդշինբանկից»

Ի՞նչ ասել է երկար փողերի մեխանիզմն ու որտե՞ղ պահել և ու՞մ վստահել:

Ընդհանրապես աշխարհում ֆինանսական համակարգի կարևոր ֆունկցիաներից մեկը` խնայողությունները, փողերը ներդրումների վերածելն է: Ավանդը բանկ դնելը ևս խնայողություն է, սակայն կարճ խնայողություն է կամ այսպես ասած` կարճ փող: Կան նաև երկար փողեր, որոնք, ի տարբերություն բանկերում դրված 1 տարի ժամկետով ավանդների, կարող են խնայվել ավելի երկար` 10, 20, 30 տարի:

Երկար փողերը կամ խնայողություններն իրենց մոտ են պահում կենսաթոշակային հիմնադրամները, ակտիվների կառավարիչները: Հիմա հայաստանյան ֆինանսական շուկայում 5-6 տարի ժամկետով խնայողություններ ըստ էության բացակայում են:

Եվ, եթե անհրաժեշտություն է առաջանում ներգրավել երկարաժամկետ խնայողություններ՝ երկարաժամկետ ներդրումներ իրականացնելու համար, ապա դրանք հնարավոր է ներգրավել միայն միջազգային կապիտալի շուկաներից կամ միջազգային ֆինանսական կառույցներից: Իսկ այդ գործը հեշտ չէ. շուկաներում պետք է ունենալ համբավ, «լավ» վարկային պատմություն, համապատասխանել միջազգային խստագույն չափանիշներին:

bank-1

«Արդշինբանկը» 2015-ի հուլիսի 22-ին (առաջինը Հայաստանի մասնավոր հատվածում) թողարկեց եվրապարտատոմսեր (եվրաբոնդներ): Դրանք ձեռք բերողների 97 տոկոսը ներդրումային կամ կենսաթոշակային ֆոնդեր են, որոնք երկար փողեր ունեն: «Արդշինբանկի» եվրապարտատոմսերի թողարկումն ինչո՞վ է կարևոր Հայաստանի և «Արդշինբանկի» համար: Նախ` սովորական քաղաքացին`ֆիզիկական անձը, լինի Հայաստանից կամ արտասահմանից, չի կարող եվրաբոնդ ձեռք բերել: Եվրաբոնդ ձեռք բերելու իրավունք ունեն որակավորված ներդնողները` ներդրումային հիմնադրամները, ակտիվների կառավարիչները:

Ֆորմատով և տեխնիկական առումով այն չի տարբերվում պետական պարտատոմսից, սակայն պարտատոմս թողարկելու համար բանկն ավելի խորը ստուգումների է ենթարկվում, քան պետությունը: Այսինքն՝ «Արդշինբանկը» մինչև եվրապարտատոմսեր թողարկելը խորը ստուգման է ենթարկվել: Բանկում գտնվող վերջին փոքրիկ փաստաթուղթն էլ, կարելի է ասել, խոշորացույցի տակով է անցել:

«Արդշինբանկի» թողարկած պարտատոմսերը եվրոպական ու ամերիկյան ֆինանսական շուկաներում էլ են շըրջանառում: Ամերիկյան ու եվրոպական արժեթըղթերի հանձնաժողովի ներկայացուցիչները խիստ կանոններ ունեն, թե թողարկողներն ինչ չափանիշների պետք է համապատասխանեն, և թե ինչպիսին պետք է լինի բանկի գործունեությունը:

«Արդշինբանկի» վարչության անդամ, ֆինանսական տնօրեն Դավիթ Սարգսյանն ասում է, որ միջազգային շուկայում իրենց բանկն այժմ ավելի լավ են ճանաչում, ինչը բանկին հնարավորություն կտա հետագայում նաև բաժնետոմսեր թողարկել: «Գալու է մի ժամանակ, որ հնարավորություն կունենանք Նյու Յորքի կամ Լոնդոնի ֆոնդային բորսայում էլ բաժնետոմսեր թողարկել»,- հավատում է Դավիթ Սարգսյանը:

bak-2

«Արդշինբանկը» հիմա կարող է ավելի մեծ ֆինանսական ռեսուրսներ ներգրավել: Բանկը թողարկել է 100 մլն դոլարի չափով եվրապարտատոմսեր: Մարման ժամկետը` 5 տարի, տոկոսադրույքը` 12 %: Եվրապարտատոմսերի թողարկումն իրականացվել է «J.P.Morgan Securities plc.» ներդրումային բանկի օժանդակությամբ, որը եղել է թողարկման միակ կառավարիչը:

Նոր` 5 տարվա երկարաժամկետ ֆինանսական միջոցների ներգրավումն «Արդշինբանկին» նաև հնարավորություն է տալիս իր հաճախորդներին առաջարկել ավելի երկարաժամկետ վարկային միջոցներ ու օգտվել աճի հնարավորությունից՝ ամրապնդելով իր մրցակցային առավելությունները Հայաստանի բանկային շուկայում:

«Մենք երկարաձգում ենք վարկերի տրամադրման ժամկետայնությունը: Սա առաջին կարևոր բանն է: Մենք կարող ենք մեր հաճախորդներին ավելի երկար պրոդուկտներ առաջարկել, քան մեր մրցակիցները: Ավելի մեծ գումար, ավելի երկար ժամկետ և մրցակցային առավելություն»,– նկատում է դրամատան ֆինանսական տնօրենը:

Զարգացող երկրների ֆինանսական շուկան իրացված լինելու խնդրի առջև է կանգնած: Կանխիկ գումարները բոլոր երկրներից հոսում են Միացյալ Նահանգներ: Սրանով են պայմանավորված վերջին ժամանակների ֆինանսական ցնցումները Չինաստանում, Ասիայում, Լատինական Ամերիկայում ու նախկին ԽՍՀՄ տարածքում: Եվ այս միջավայրում «Արդշինբանկը» կարողացավ 100 մլն դոլարի չափով գումար ներգրավել: «Նշանակում է` բանկը մեծ իրացվելիություն կունենա: Ֆինանսական շուկայում բանկի տեսակարար կշիռը շատ արագ կավելանա»,- վստահ է Դավիթ Սարգսյանը:

bank-3

Բանկային համակարգում «Արդշինբանկը» հիմա 2-րդ տեղում է: Բանկը մանրակրկիտ մշակված մարքեթինգային արշավ է իրականացրել Լոնդոնում, Ցյուրիխում, Նյու Յորքում ու Բոստոնում՝ հնգօրյա ներկայացումներին բևեռելով 35 ինստիտուցիոնալ ներդնողների ուշադրությունը:

«Արդշինբանկը» յուրաքանչյուր եռամսյակ հաշվետվություն է ներկայացնում ներդնողներին`նրանց համար ավելի հասկանալի և ընկալելի լինելու համար:

Գրել կարծիք