Արման Գալստյան. Դպրոցական նստարանից մինչև տաքսու ղեկին

Արման Գալստյան. Դպրոցական նստարանից մինչև տաքսու ղեկին

Ժամանակ չկա անգամ տաքսի վարելու, չնայած երեկոյան բեռնախցիկից կհանի տաքսու նշանն ու կրկին կաշխատի:

arman-5

Հորդառատ անձրև է: Սև վերնաշապիկով, ակնոցով երիտասարդ տաքսիստի հետ հանդիպում ենք Կասկադում, բայց անձրևային եղանակը այնքան էլ հարմար չէր մեքենայով զբոսանքի համար: Առաջին հայացքից մեքենան խիստ կոկիկ էր, ամեն ինչ կարգուկանոն էր հիշեցնում: Սրճարան ենք մտնում, սկսում զրուցել:

Ուզում եմ հասկանալ, ինչով է նման ինձ տեղափոխող ամենօրյա տաքսիստներին, թե…

Արման Գալստյանին բոլորը ճանաչեցին տաքսու վարորդների ու լիցենզավորման կարգի հետ կապված ընդվզումներից, հրապարակային ելույթներից: Նրա խոոսքը շատերը համարում էին ոչ տաքսիստին բնորոշ ու գրագետ: Բոլորն ուզում էին պարզել՝ ո՞վ է այս տղան կամ ինչո՞ւ է տաքսի վարում:

Թեյ է պատվիրում ու սկսում ծխել: Ասում է, թե շատ չի ծխում, հասարակ բջջայինն էլ միայն կապի միջոց է, բայց այնպես չէ, որ փող չկա կամ էլ տեխնոլոգիաներից գլուխ չի հանում: Նա չկա նաև վիրտուալ աշխարհում: Առաջինը մեզանից է տեղեկանում, որ ֆեյսբուքում նրա անունով բազմաթիվ էջեր են բացվել: Աշխատում է հագնել միշտ սև կամ սպիտակ գույնի շապիկներ ու չի սափրվում:

Զրույցի հեռվում արևից նշմարվում է նրա ամենօրյա նժույգը՝ կապույտ «Կրայսլերը»՝ 2002 թվականի: Այս մեքենայով է նա ամեն օր աշխատանքի դուրս գալիս և վաստակում ամենօրյա մի քանի հազար դրամը: Ասում է` ճիշտ չէ, թե տաքսիստը օրական 15, 20 կամ 25 հազար դրամ է աշխատում. դա տարվա մեջ գուցե մեկ անգամ պատահի: Օրական եկամուտն առավելագույնը 5 հազար դրամ է:

«Գիտեք չեմ հիշում, թե քանի մեքենա եմ ունեցել: Առաջինը եղել է սովետական Զապառոժեցը, հետո էլի եմ ունեցել, դե հիմա սա է: Իսկ տաքսի քշելու հիմնականում երեկոյան եմ դուրս գալիս, իսկ մինչ այդ մրգի կետ եմ ունեցել, Վերնիսաժում վաճառել եմ իմ կավե գործերը ու այդպես տարբեր գործեր եմ արել»,-պատմում է Արմանն ու նշում, որ երբեք հաճախորդ ունենալու համար բջջայինի համար չի փոխանցում: Նրան կարելի է գտնել քաղաքի տարբեր անկյուններում, իսկ զանգել և պատվիրել՝ իմաստ չի տեսնում:

arman

«Լինում են պահեր, երբ մարդը նստում է և սկսում միջև վերջին կետը հեռախոսով խոսել, մարդ էլ կա ամբողջ կյանքն է պատմում: Տաքսի քշելը խիստ բարդ է, հազար տեսակ մարդ ու բնավորություն ու դու էլ պիտի մարդու կյանքի հետ չխաղաս»,-խոստովանում է Արմանը, ով հիմա և վաղուց սկսել է ոչնչից չզարմանալ կյանքում:

Սովորել է Բելինսկու անվան թիվ 38 դպրոցում, բայց դաս տանը չի սովորել: Հիշում է, որ ընկերներին ու ուսուցիչներին խնդրել է մեկ հնարավորություն տալ՝ դասը լսել, հետո գնացել և պատմել է ու ստացել ավելի բարձր գնահատական: Մանկուց միշտ ճշտախոս է եղել ու մինչ օրս կյանքի սկզբունքը ճշտապահությունն ու ուղիղ խոսքն է:

Բացում է գաղտնիքը, որ մինչ օրս չի հրապարակել. Նախկին լողորդը չի նշում «մանր-մունր» մասնագիտական դասընթացները: Այս մեկը դեռ չի ասել: Ավարտել է «Մյուդ իրավաբանական կոնցեռնի» իրավաբանության ֆակուլտետը. իրավաբան-իրավագետ է:

10-ը թիվը համարում է իրենը ու գիտի ինչու. «2010-ին ամուսնացա: 2011ի ապրիլի 10-ին ծնվեց առաջնեկս՝ Անահիտը, իսկ 2012-ի հուլիսի 10-ին երկրդ դուստրս՝ Թամարան»,-պատմում է հայտնի տաքսիստն ու նշում, որ ապրել է և լավ և վատ օրեր ու այնպես չի, որ մեջքին կանգնած ուժեր կան կամ էլ,  թե պաշտոն են խոստացել:

«Պետք չէ ներսից բոյկոտել, բաժանել, բամբասել, իմ ու քո անել, սա է իմ երկիրը, իմ Երևանը, պետք է ուղղակի ներկայացնել և ճիշտը խոսել: Բարի համբավը ամենաթանկ կապիտալն է իմ համար, ինձ պետք չի որևէ պաշտոն: Կյանքը բեմ է, մարդիկ լավ դերասան: Ամեն մարդ ճիշտ տեղում ճիշտ դերը պետք է խաղա, որ հանդիսատեսն էլ ճիշտ տեղում ճիշտ ծափողջյունների արժանացնի, որ կուլիսների հետևից ինչ-որ մեկը նրանցից շուտ դուրս չգա և խաղա նույն դերը»-ասում է տաքսու վարորդն, ով հանդիպել է նաև Գագիկ Բեգլարյանի հետ՝ մենակ ու ներկայացրել բոլոր մտահոգությունները, բայց նախընտրում է խոսքը շարունակել առանց քաղաքականության:

arman-4

Հույս ունի՝ ամեն բան կլուծվի: Հիմա քննարկումների կարևոր փուլում են: Ամեն պահի կարող են կանչել: Ժամանակ չկա անգամ տաքսի վարելու, չնայած երեկոյան բեռնախցիկից կհանի տաքսու նշանն ու կրկին կփորձի մի քանի հազար դրամ վաստակել:

Չի սիրում կյանքում սուտն ու դավաճանությունը. «Իմ մոտ չի գործում ճզմիր մարդուն և ելիր վեր գաղափարը, ես հավատարիմ չեմ այս սկզբունքին: Պետք չի լավ մարդուն վարքաբեկել, ինչա թե դու հասնես հաջողության և փառքի, հացից կտրես, որ դու հացավորվես»-հավելում է տաքսու վարորդը:

Հերքում է նաև այն տարածված լուրերը, թե ինքը հարում է աղանդավորական որևէ կազմակերպության:

«Եհովա, Հիսունականներ, 80-ականներ, Բուդդաիզմ, սենց բաներ գոյություն չունեն: Ես չեմ էլ լսում, չեմ էլ ուզում լսեմ կամ մտածեմ նման կարծիքների մասին: Իմ աստվածը մեկն է՝ Արարիչը, հայ առաքելական եկեղեցին, չնայած կարող է եկեղեցի գնամ տարին մեկ անգամ: Մերժում եմ աչքի հուլունք, հետույք կմճտել, թութութու անել՝ ինչ ասել է սա, սնահվատությունը կրոնի հետ կապ չունի»,-նշում է հայտնի տաքսիստն ու հարցին, թե չեք մտածել լքել Հայաստանը, մի պահ զարմանում է, թե՝ ես՞:

arman-8

«Հենց հիմա իմացեք, որ ժամին թռիչք կա, կարող եմ գնալ՝ ուր ասես, բայց սա իմ տունն է, իմն են բոլորը, ես էլ իրենցը, ում թողեմ գնամ իմ հոր, պապիկի, տատու շիրիմները, ծառս, ծաղիկս: Այն մարդիկ ովքեր ուզում են ինչոր բան անել, այդ ինչ-որ մի բան անելու համար, փնտրում են միջոցներ, իսկ այդ մարդիկ, ովքեր չեն ուզում ինչ-որ մի մի բան անել՝ գտնում են պատեհ պատճառ՝ ասելով, թե գործ չկա, երկիրը երկիր չի, իշխանությունը պետք է փոխվի, և նման զառանցանքներ, որոնց ես դրան լուրջ չեմ վերաբերում: Պետք է մտածել, ստեղծել: Դե որ Բաղդադում էլ խուրմա լիներ ու բերեին ուտեինք՝ լավ կլիներ: Դոլլարները Ռուսաստանում կամ Ամերիկայում կամ ուրիշ երկրներում ծառերի վրա կախած չեն, որ գնան հավաքեն, ամեն մարդ պետք է մնա իր երկրում, աշխատի, արարի, ստեղծի, շտկի այն սխալները, որոնք կհանդիպեն կյանքում: Պետության մեջ պետք է գիտակցի, որ պետությունը սկսկվում է իրենից և ինք է այդ պետությունը»,-բացատրում է Արմանը:

Հույս ունի՝ կլուծվի, կհանգուցալուծվի իր ու մյուսների համար կարևոր խնդիրը՝ ի հօգուտ արդարության, կպայքարի միջև վերջ. «Եթե մտադրված չլինեի մինչև վերջ գնալու, չէի գնա այս քայլին»:

Գրել կարծիք