ArmComedy. 10 սուտ և 1 ցանկություն, որ երանի ճիշտ լիներ

Անհամբեր սպասում ենք այն պահին, երբ Երևանի ամենածայրամասային թաղամասները կգերազանցեն Ավանին:

armcomedy-318-evropacineri-arsha1. Սփյուռքի նախարարությունը վերջապես կազմակերպելու է սփյուռքի ռեսուրսները և պահպանում է հայ համայնքները: Եթե դա իրականություն դառնար, ապա կստացվեր, որ նախարարությունը նաև օգուտ է տալիս:

2. Ռեժիմը խուճաի մեջ է: Լավ կլիներ, որ գոնե մեկ անգամ տեսնեինք էդ խուճապը, հասկանայինք` ինչն է փոխվում դրանից:

3. Սահակաշվիլին հայ է: Եթե իրոք հայ լիներ, կկարողանայինք ասել. «Էլի հայերը Վրաստանը ոտքի կանգնեցրին»: Առանց մեզ ոչ կոռուպցիան կհաղթահարեին, ոչ էլ ճանապարհները այդքան լավ կսարքեին:

4.Մի քիչ էլ համբերենք, տնտեսությունը ոտքի կկանգնի: Եթե սա ճիշտ լիներ, ապա հայերը կունենային ոտքի կանգնելու ամենահզոր զենքը` համբերությունը:

5.Պաշտոնյաները սիրում են խոստումներ տալ: Նկատե՞լ եք, որ էս վերջերս արդեն առանձնապես խոստում էլ չեն տալիս, աշխատում են շատ համեստ լինել ապագայի ծրագրերի մասին խոսելիս:

6.Տարոն Մարգարյանը ինչպես Ավանը բարեկարգեց, նույն կերպ բարեկարգելու է ամբողջ Երևանը: Անհամբեր սպասում ենք այն պահին, երբ Երևանի ամենածայրամասային թաղամասները կհասնեն ու կգերազանցեն Ավանին:

7.Լևոն Տեր-Պետրոսյանը հստակ ծրագիր ունի, նրա ամեն քայլը մտածված է: Ամեն տարի իշխանափոխությունը հետաձգելը, տարին մեկ նոր արաբական գարնան սկիզբ հայտարարելն ու ընդդիմադիր կուսակցությունների հետ պառակտվելը` բոլորը խորհրդավոր ծրագրի տարրեր են:

8.Երևանն ունի 19 քույր քաղաք: Տեխնիկապես այս մեկը ճիշտ է, բայց կցանկանայինք ավելի շատ պրակտիկ օգուտ ստանալ մեր 19 քույրերից:

9.Բոլոր պաշտոնյաները մասոններ են: Եթե մասոն են, ուրեմն ունեն ինչ-որ գործողությունների պլան, տիրապետում են հնից եկած ինչ-որ գաղտնի գիտելիքների ու առնվազն 3-4 լեզու են տիրապետում: Ինչպես ժողովուրդն է ասում` «բա չլնե՞ր»:

10.Բիզնեսները գրանցում են կնոջ կամ զոքանչի անունով: Սա կլիներ սեռերի հավասարության հրաշալի մի օրինակ, բայց իրականում բիզնեսները ավելի հաճախ գրանցվում են քեռիների, հորեղբոր տղաների և այլ արական սեռի ազգականների վրա:

11.ԲՈՆՈՒՍ մեր մանկությունից: Եթե ակնոցի վրա չղջիկի արյուն քսես, կկարաողանաս ռենտգենի նման տեսնել մարդկանց` առանց շորերի: Հարյուրավոր չղջիկներ անց պարզվեց` դա այդպես չէ:

Գրել կարծիք