Հայազգի դերասանը նկարահանվել է Անջելիա Ջոլիի և Ջորջ Քլունիի հետ

Հայ դերասանը տպավորված է Անջելինա Ջոլիի համեստությունից:

joli3

Հայաստանում «Կյանքի գինը» և «Ոստիկանները» սերալներից հայտնի դերասան Արմեն Գրիգորյանը ( Armen Grayg ) առիթ է ունեցել նկարահանվել արաբական հայտնի հեռուստաշոուներից մեկում, որտեղ մասնակից են եղել նաև Հոլիվուդի հայտնի դերասաններ Անջելինա Ջոլին, Ջորջ Քլունին, ինչպես նաև հայտնի Փերիս Հիլթոնը և այլք:

Այժմ Մոսկվայում և Դուբայում ապրող հայազգի դերասանը, ում ավելի շատ գիտեն որպես Արմեն Գրեգ, էքսկլյուզիվ նկարահանումներից շատ բան պատմել չի կարող:

«Քանի որ ես սկսել եմ նաև նկարահանվել Դուբայում, իմ գործակալը մի օր զանգեց և ասաց, որ նման նախագծում մասնակցելու հնարավորություն կա և իմ թեկանծությունը հաստատվել է: Պայմանագրով, ցավոք, չի թույլատրվում խոսել այս նախագծի մասին: Այն շատ հայտնի շոու է, միայն կասեմ, որ ես մարմնավորել եմ հյուրանոցի մենեջերի դերը, ով դիմավորում է Անջելիա Ջոլիին, ուղեկցում նրան տարբեր տեղեր, որտեղ որ նա հանգրվանում է շոուի ժամանակ: Սցենարն այսպիսինն է եղել: Շատ համեստ դերասանուհի է, տպավորությունները հրաշալի են»,-newmag.am-ի հետ զրույցում նշեց հայազգի դերասանը, ով նկարահանվում է նաև հնդկական Բոլիվուդում և վաղուց հայտնի է նաև այդ կինոշուկայում:

Այժմ նաև մի քանի այլ ռուսական ֆիլմերի նկարահանումների փուլում է: Նոր մեկնարկը Ռեժիսոր Ուզեյր Մերչանտի «Эликсир Жизни» ֆիլմն է, որի բուն աշխատանքները կսկսվեն 2016-ի ձմռանը: Նկարահանումները կիրականացվեն Հարաֆային Աֆրիկայում, Դուբայում և Հնդկաստանում: Հայ դերասանը կմարմնավորի գլխավոր կերպարներից մեկը:

Նոր ֆիլմը քրեական տարրերով դրամա է, նաև համադրված ֆանտաստիկայի ժանրին բնորոշ դրվագներով: Այն կառուցված է իրական փաստերի հիման վրա. երբ մի օր անհավանական երազանքները իրականություն են դառնում: Ֆիլմում ընդգրկված են արաբ, ռուս, հայ, անգլիացի դերասաններ:

derasan-1

jorjo4

6
7

Գրել կարծիք