Արսեն Ռևազով. Քառաչափ Իտալիա՝ քառակուսի սահմաններով

Արսեն Ռևազով. Քառաչափ Իտալիա՝ քառակուսի սահմաններով

Վենետիկի Սան Մարկո կղզում մայիսին եվրոպական հանդիսատեսի դատին ներկայացվեցին ռուս լուսանկարիչ Արսեն Ռևազովի նոր աշխատանքները: «Իտալիան չորրորդ չափումից» ցուցահանդեսին ներկայացված է 28 աշխատանք, որոնք տպագրում է նաև newmag-ը:

Ռևազովը հայտնի է լուսանկարելու ինֆրակարմիր տեխնիկայով: Այս անգամ նա օգտագործել է նաև կրկնակի էքսպոզիցիայի մեթոդը, երբ իրար են ձուլվում երկու պատկերներ, և համապատասխան գունային շերտի շնորհիվ հենց հեղինակի կարծիքով ստեղծվում է չորրորդ չափման զգացողություն:

48-ամյա Արսեն Ռևազովը սովորել է Մոսկվայի բժշկական ինստիտուտում: 1990 թ. արտագաղթել է Իսրայել և արդեն 90-ականներից սկսել զբաղվել լուսանկարչությամբ և գովազդով: Առաջին խոշոր ցուցահանդեսը կայացել է 2010 թվականին Մոսկվայի «Տրիումֆ» պատկերասրահում:

 

Գրել կարծիք