Ատոմ Էգոյանի ոսկե կանոնները. Ընտրիր նրանց, որոնք հարգում են 9-րդ կանոնը

Ատոմ Էգոյանի ոսկե կանոնները. Ընտրիր նրանց, որոնք հարգում են 9-րդ կանոնը

Այդ անհամատեղելի և հաճախ հակասող օրակարգերը զգույշ լծորդի՛ր սեփական ձգտմանդ:

Atom Egoyan1 1. Երբեք ժամանակ մի՛ վատնիր` քեզ համեմատելով ուրիշի հետ: Կան հարյուրավոր այլ մարդիկ, որոնք այդ ծառայությունն անվճար կմատուցեն:

2. Մի՛ նեղվիր, որ այնտեղ չես, որտեղ ուզում ես լինել: Բաղձանքի այդ անդուլ զգացումը փաստորեն կոչվում է ձգտում: Ձգտումը քո բարեկամն է:

Atom Egoyan2

3. Ոչինչ երբեք այնպես չի ստացվում, ինչպես ուզում ես: Կարող է ավելի լավ լինել: Կարող է և ավելի վատ լինել: Բայց երբեք չի լինի ճիշտ այն, ինչ պատկերացրել ես:

4. Դու դերասան չունես, քանի դեռ նրանք ֆիզիկապես կինոխցիկիդ առաջ չեն և գրածդ երկխոսությունը չեն արտաբերում: Մինչև այդ պահը նրանց առնչությունը քո նախագծին երևակայական է:

Atom Egoyan at Cannes, 2014

5. Ամենամեծ բավարարությունն առաջանում է այն մարդկանց թիմի հետ աշխատելիս, որոնց վստահում ես: Քո օպերատորը, նկարիչը, զգեստների նկարիչը, մոնտաժողը, կոմպոզիտորը և հիմնական անձնակազմի մյուս անդամները միս ու արյան պես են:

6Atom+Egoyan (1). Ընդունելով 5-րդ կանոնը` անհրաժեշտ է հիշել, որ դերասանից ակնկալվում է, որ նա, իրոք, ինչ-որ մոգական բան կարարի նկարահանման հրապարակում: Ահավոր ճնշման տակ նրանցից պահանջվում է լիովին վերափոխվել: Պաշտպանի՛ր նրանց բացառիկ արտիստիզմը:

Atom Egoyan

7. Ամեն ոք մի օրակարգ ունի:

8. Այդ անհամատեղելի և հաճախ հակասող օրակարգերը զգույշ լծորդի՛ր սեփական ձգտմանդ: Սա շատ ավելի ծանր է, քան թվում է:

59. Ֆիլմ նկարահանելը տարօրինակ և նյարդայնորեն ոգեշունչ կոչում է: Երբեմն դա ենթադրում է մարդկանց համոզել կամ թելադրել այնպիսի բաներ անել, որ այլ կերպ նրանց մտքով էլ չէր անցնի անել:

9
10. Համատեղ աշխատելու համար այնպիսի՛ մարդկանց ընտրիր, որոնք հասկանում և խորապես հարգում են 9-րդ կանոնի արատավորությունը:

Movie Maker Magazine

Անգլերենից թարգմանեց Զավեն Բոյաջյանը

newmag #46

Գրել կարծիք