«Audi Q7». Վերամոդելավորում

«Audi Q7». Վերամոդելավորում

Նոր գերհագեցած ավտոմեքենան պատրաստելու համար «Audi»-ն ծախսել է մոտ 260 միլիոն դոլար:

Նոր «Audi Q7»-ը ներկայացվեց 2014 թվականի երկրորդ կեսին, վաճառքում հայտնվեց 2015-ին:

«Audi Q7»-ն առաջին անգամ ներկայացվել է Ֆրանկֆուրտում 2005 թվականին: Երբ այս մոդելը հայտնվեց շուկայում, լավագույններից էր իր դասի մեջ իր նորարարական տեխնոլոգիաներով, սակայն այժմ նույնիսկ արտադրողների կարծիքով այս ավտոմեքենան հնացել է, և այն նորովի ներկայացնելու ժամանակն է:

Նոր «Q7»-ի քաշը նախորդից մոտ 350 կգ-ով թեթև է, նվազել է վառելիքի ծախսը, մեքենայի կառավարումը դարձել ավելի դյուրին:

Բազային տարբերակը ունի 258 ձիաուժ հզորությամբ, 3,0 լ աշխատանքային ծավալով V6 դիզելային շարժիչ: Ավելի հզոր ավտոմեքենաների սիրահարների համար կա նաև 385 ձիաուժ հզորությամբ, 4,2 լ աշխատանքային ծավալով շարժիչ: Նախատեսվում են նաև հիբրիդային ագրեգատներ՝ 3,0-լիտրանոց դիզելային շարժիչով և 115 ձիաուժ ապահովող էլեկտրաշարժիչով:

Նոր «Audi Q7»-ը ունի նաև բենզինային, 310-435 և 500-600 ձիաուժ հզորությամբ շարժիչներ:

«Աուդի»-ի գլխավոր դիզայներ Վոլֆգանգ Էգերը հայտարարեց, որ նոր «Audi Q7»-ը հագեցած է նոր ոճի դիզայնով, որը կօգտագործվի նաև հետագայում՝ այլ մոդելներ պատրաստելիս:

Այս ավտոմեքենան պատրաստելու համար «Audi»-ն ծախսել է մոտ 260 միլիոն դոլար:

 

 

Գրել կարծիք