Անիվներով ռետրո վետերանը. «ՉԱՅԿԱ»

Անիվներով ռետրո վետերանը. «ՉԱՅԿԱ»

«Չայկա» մոբիլը արտադրված օրից եղել է եզակի, քիչ քանակությամբ է թողարկվել ու արտադրվել է հիմնականում ղեկավար կազմի համար:

Եկեք այս անգամ խոսենք ոչ թե նորության, այլ հին ու բարի մեքենայի՝ վետերանի մասին: Մեր ուշադրության կենտրոնում հայտվել է ավտոշարասյունն առաջնորդողն ու հեղինակավոր ռետրո բրենդը:

Այս մեքենայի մասին գուցե չհիշեի, եթե համացանցում չհանդիպեի «Չայկա»-ի վաճառքի մասին հայտարարությանը: Սեփականատերը մանրակրկիտ ներկայացրել էր բոլոր առավելություները: Ստացվում է, որ մարդիկ այս մոբիլը չեն նետում մեքենաների գերեզմանոց, ավելին, վաճառում են: Վետերան ավտոմոբիլներն այսօր էլ մրցունակ են, նրանց գինը ցածր չէ անգամ մերօրյա luxury դասի մեքենաներից:

Ահա մեր օրերում հանդիպող հազվագյուտ մեքենայի ավանդական նկարագիրը:

Մաքսազերծում` այո
Վազքը` 100000 կմ
Տարեթիվը` 1965
Աշխատանքային ծավալը` 5,5
Ձիաուժ` 196
Մխոցը` V8
Վառելիքը` բենզին
Գույնը` մոխրի, սև
Թափքի տեսակը` սեդան
Փոխանցման տուփը` մեխանիկական
Քարշակը` hետևի
Դռների քանակը` 4
Լայնությունը` 2000 մմ
Երկարությունը` 5600 մմ
Բարձրությունը` 1580 մմ
Քաշը` 2050 կգ
Գինը` $ 60000 (23220000 դրամ)

newmag#48-41

Այս մեքենան արտադրված օրից եղել է եզակի, քիչ քանակությամբ է թողարկվել ու արտադրվել է հիմնականում ղեկավար կազմի համար: Խորհրդային տարիներին «Չայկա»-ն համարվում էր ներկայացուցչական փոխադրամիջոց: Այն լիմուզին դասի ավտոմեքենա էր: «Չայկա»-ն միայն Խորհրդային միության կառավարության անդամների, կուսակցական բոսերի ու բարձր պաշտոնյաների համար էր: Շարքային քաղաքացիները չէին կարող այն գնել, չնայած իրավունք ունեին վարձակալել մեքենան հարսանիքների ժամանակ: Ավելի հեղինակավոր էին «ԶԻԼ» մակնիշի լիմուզինները, որոնք կարող էին վարել միայն հատուկ անձինք` քաղաքական գործիչներ, գիտնականներ, սիրելի դերասաններ: Առաջիններից մեկը Խրուշչովն էր:

Բազմաթիվ առավելություններից կարելի է առանձնացնել հնությունը և առաջին տիրոջ ինքնությունը: Խոսքը «ԳԱԶ-13Բ Չայկա» ավտոմոբիլի մասին է, որը 1961-ից պատկանել է ԽՄԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Նիկիտա Խրուշչովին: Մեծ չափսերի և ձիաուժերի հզորության շնորհիվ «Չայկան» Խրուշչովի ֆավորիտն էր: Ասում են` նա երթևեկում էր «ԶԻԼ» մեքենայով, բայց առանձնատանը «Չայկա» ուներ:

Այնուհետև այդ մեքենային տիրացել էր մի կանադացի: Ընդ որում հայտնի չէ` ինչպես: Անհայտ սեփականատերը որոշել է աճուրդով վաճառել բացառիկ փոխադրամիջոցը: Մեկնարկային գին է սահմանել 700 հազար դոլար: Մեքենան գերազանց վիճակում է, չնայած հատել է 163000 կմ տարածություն: Սա հենց Խրուշչովինն է: Անգամ կասկածամիտները չեն կարողացել ապացուցել, թե դա կրկնօրինակն է:

«ԳԱԶ-13»-ներն արտադրվել են 1959-1981 թվականներին Գորկու ավտոգործարանում: «Չայկա»-ն թողարկվել է 3 տեսակի թափքով` սեդան («ԳԱԶ-13»), ունիվերսալ («ԳԱԶ-13C») և կաբրիոլետ («ՎԱԶ-13B»): Կաբրիոլետներն արտադրվել են ընդամենը 20 օրինակ: Սա այս մոդելի առաջին սերունդն էր:

Սերնդափոխությունը տեղի ունեցավ 1977-1988-ին: Արտադրվեց «ԳԱԶ-14»: «ԳԱԶ-13» 22 տարվա ընթացքում արտադրվել է 3100 օրինակ: «Չայկաների» մեծ մասը հեչբեկ էր, երկու սերունդներն էլ արտադրվել են նաև որպես 4-դռնանի կաբրիոլետ, որն օգտագործվում էր շքերթների ժամանակ: «M-13Б» կաբրիոլետային «Չայկա»-ներն արտադրվել են ընդամենը 2 տարի` 1961 և 1962 թվականներին:

Գրել կարծիք