B.B. King-ը Հայաստանից հեռացավ կոտրված սրտով. ինչո՞ւ հայ կինը մերժեց համաշխարհային աստղին

B.B. King-ը Հայաստանից հեռացավ կոտրված սրտով. ինչո՞ւ հայ կինը մերժեց համաշխարհային աստղին

B.B. King-ը վերջապես մի օր խոստովանում է` հայուհին պարզապես իրեն մերժել է:

bb-king

Խորհրդային միության տարիներին գործում էր «Գոսկոնցերտ» կոչվող մի հիմնարկություն, որը տարբեր ժանրեր ներկայացնող աստղերի էր հրավիրում Մոսկվա: Համերգից հետո աշխարհահռչակ աստղերին ուղարկում էր Խորհրդային Միության տարբեր հանրապետությունների մայրաքաղաքներ` մեկին Թբիլիսի, մյուսին` Դուշանբե, մեկ ուրիշին էլ` Կիեւ: Հենց այդ «նվեր-ակցիայի» շնորհիվ 70-ականներին Երեւան եկան աշխարհահռչակ Մաքս Գրեգերին ու Էռլ Հայնսը: Հաջորդը «Բլյուզի արքան» էր: Բի Բի Քինգը Հայաստան եկավ 70-ականներին:

Խորհրդային միության տարիներին Երեւանում երեք հեղինակավոր հյուրանոց կար` «Արմենիա», «Դվին» եւ «Անի»: Բի Բին եւ իր նվագախումբը տեղավորվում են «Անի» հյուրանոցում: Հենց այդ հյուրանոցում էին նվագում երիտասարդ, բայց արդեն հեղինակավոր ջազմենները` Լեւոն Մալխասյանը, Արմեն Թութունջյանը` Չիկոն, Ալեքսանդր Զաքարյանը, Յուրա Մկրտչյանն ու Գեորգի Մանգասարյանը: Երիտասարդ հայ ջազմեններն ու Բի Բիի նվագախումբն առաջին անգամ հանդիպում են ռեստորանում ընթրելիս: Նվագախմբի տղաները գնում են համար ու վերադառնում երաժշտական գործիքներով:

«Եկան շատ տնավարի, գործիքները դրեցին բեմին, տեղավորվեցին, ու հասկացանք, որ դա շատ սովորական բան է իրենց համար»,-պատմում է Արմեն Թութունջյանը:

Հայկական խմբից նվագում են Ալեքսանդր Զաքարյանը, Լեւոն Մալխասյանն ու Արմեն Թութունջյանը: Ամբողջ աշխարհում ջազմենների մոտ ընդունված է խառը նվագը, որ «ջեմ սեյշն» է կոչվում:

«Մի ժամ հետո, քանի որ լուսամուտները բաց էին, մարդիկ սկսեցին ներս մտնել` իմանալու, թե ինչ է կատարվում: Դահլիճն այնքան բազմամարդ էր, որ նրանցից շատերը կանգնած էին լսում: Դա տեւեց մի քանի ժամ: Պարզ է` ընդմիջումներ էինք անում, բայց ամբողջ երեկո նվագել ենք»,- հիշում է Լեւոն Մալխասյանը:

308783

Ինքը` Բլյուզի արքան չի հասցրել շատ շփվել հայ երաժիշտների հետ, բայց փոխարենը այդ օրերին լավ ճամփորդել է Հայաստանում:

«Ես հիշում եմ` «Անի» հյուրանոցի հյուրասրահում նստած էինք, արդեն ընկերացել էինք, անվերջ օղի էինք հյուրասիրում, խելքներն իրենցը չէր օղու համար: «Վոկա, վոկա»` այսպես էին ասում: Երեւում է, մինչեւ Հայաստան գալը` Մոսկվայում, լավ համտեսել էին, ոգեշնչվել էին»,-ասում է Արմեն Թութունջյանը:

Խումբը Հայաստանի Ֆիլհարմոնիայի մեծ դահլիճում 3 համերգ տալուց հետո վերադառնում է: Նվագախմբի հեռանալուց հետո պարզվում է, որ Բի Բի Քինգը Հայաստանում հասցրել է նաեւ սիրահարվել Ֆիլհարմոնիայի մեծ դահլիճի հսկիչներից մեկին` Քնարիկ անունով մի կնոջ, որը, ըստ ականատեսների, շիկահեր էր:

B.B. King-ը վերջապես մի օր խոստովանում է` հայուհին պարզապես իրեն մերժել է: Երբ Քնարիկի կոլեգաները նախատում են, թե այդպիսի մարդ էր ուզում ամուսնանալ քեզ հետ, ինչու ես մերժել, ասում է` ես ինչ գործ ունեմ այդ սեւամորթի հետ:

Գրել կարծիք