Միլիարդատերերի ցանկալի նժույգը՝ Բենթլի

Միլիարդատերերի ցանկալի նժույգը՝ Բենթլի

Ինչպե՞ս Ռիհաննան նպաստեց, որ Բենթլին առաջ անցնի մրցկաիցներին և ի՞նչ առավելություններ ունեն ամենաթանկ նոր մոդելները:

Ռիհաննայի երկրպագուները նրան համարում են անտառային գեղեցկուհի՝ խառնվածքի, ավելի քիչ կանացի լինելու ու նախասիրությունների համար: Նա աչքի ընկավ իր մեքենայով: Երկրպագուների գրառումները սոցցանցերում մինչև այսօր շարունակվում են. երգչուհին վաճառել, գնել, վնասել, նորոգել է luxury դասի մեքենան: Գուցե հենց նրա ընտրությունն էր, որ ավտոարտադրողները սկսել են արտադրել հենց բարձր դասի մոդելներ:

auto

«Բենթլի» ընկերությունն առաջ է անցել մրցակիցներից՝ վերջին երեք ամսում միանգամից երկու նորություն ներկայացնելով: Ընկերությունը տարին սկսել է «Լյուքս» մոդելով: «Mulsanne Majestic» սեդանի սահմանափակ սերիան է: Սա հիմնականում Արաբական էմիրությունների շուկայի համար է, արտադրվել է Քաթարում:

Նոր մոդելի բոլոր օրինակները վաճառվել են նախնական պատվերով: «Majestic» մոդելն ունի փղոսկրի գույն: Արաբական երկրների մեծահարուստների սիրելի երանգն է:

auto-2

«Բենթլին» ունի 21-դյույմանոց անվահեծեր: Սրահում նստելատեղերը կաշեպատ են, ապակիները մուգ չեն, սև վարագույրներով են: Մեքենայում հանգիստը վայելողների համար ընկերությունն առաջարկում է երկու կաշվե բարձ, գավաթներ, սառնարան՝ ըմպելիքների համար: Անվտանգ երթևեկ:

Գրել կարծիք