Ընկեր ու օգնական՝ բազմաֆունկցիոնալ ճամպրուկ (տեսանյութ)

Ընկեր ու օգնական՝ բազմաֆունկցիոնալ ճամպրուկ (տեսանյութ)

Նախագծի հեղինակը Barracuda ընկերությունն է. ինտերնետին միացված ցանկացած սարք կարող է գտնել ճամպրուկը:

adf_original

Ճամպրուկ, որն ունի ներկառուցված USB լիցքավորիչ և GPS: Այն միանում է սմարթֆոնին և տեղեկացնում ճամպրուկի գտնվելու վայրի մասին: Ճամպրուկն ունի հատուկ հենակ, որտեղ կարելի է տեղավորել նոթբուքը: Ճամպրուկի օգնությամբ կարելի է լիցքավորել նոթբուքը, սմարթֆոնը ու պլանշետը: Ճամպրուկում օգտագործված է GSM-GPRS տեխնոլոգիա՝ տեղանքը որոշելու համար:

Խելացի ճամպրուկն ունի ճկուն բռնակ, որի շրջանաձև տեսքը թույլ է տալիս այն պտտել մինչև 360 աստիճան: Ճամպրուկը դատարկ վիճակում փոքրանում է մինչև 12 սմ:

Գրել կարծիք