«Բիճ լինել նշանակում է անցյալ չունենալ…». Ստամբուլի բիճը

«Բիճ լինել նշանակում է անցյալ չունենալ…». Ստամբուլի բիճը

Երեք տարվա ազատազրկում` Հայոց ցեղասպանության փաստն ու հիշողությունը գեղարվեստորեն ներկայացնելու համար:

«ՍՏԱՄԲՈՒԼԻ ԲԻՃԸ»

Էլիֆ Շաֆաքը մերօրյա Թուրքիայի ամենահայտնի կին գրողն է: «Ստամբուլի բիճը» վեպի հեղինակի դեմ 2006-ին 301-րդ հոդվածով հարուցվեց քրեական գործ: Էլիֆին սպառնում էր երեք տարվա ազատազրկում` իր հեղինակած վեպում Հայոց ցեղասպանության փաստն ու հիշողությունը գեղարվեստորեն ներկայացնելու համար: Վեպի դրամայի հիմնական հերոսները երկուսն են:

Թրքուհի Ասյան հենց Ստամբուլի բիճն է. նա փորձում է ամեն կերպ մոռանալ իր անցյալը. «Ամբողջ կյանքում ուզել եմ անցյալ չունենալ… Երազում էի սկլերոզ ունենալ: Բիճ լինել նշանակում է ոչ միայն հայր չունենալ, այլև անցյալ չունենալ…»:

Հայուհի Արմանուշն էլ փորձում է բացահայտել ծնողների խոսուն լռությունը` անցյալը. «Հայրի՛կ, խոսիր, – ասաց Արմանուշը: Բարսամ Չաքմաքչյանն այլ բաներ էլ էր հիշում, երբեմն ավելին, քան կարող էր դիմանալ: Մոր նման հայրն էլ էր 1915-ին աքսորված մի ընտանիքից: Սարգիս Չաքմաքչյանը ու Շուշան Իստամբուլյանն ընդհանուր բաներ ունեին, որ երեխաները զգում էին…»:

Հեղինակ՝ Վահե Արսեն

newmag #46

Գրել կարծիք