«Bentley»-ին նոր գովազդը նկարահանել է iPhone-ով (Տեսանյութ)

Նկարահանումներին մասնակցություն են ունեցել Saville Row-ի չորս դերձակ:

Bentley բրենդը որոշել է ծննդյան 96-րդ տարեդարձը նշել նոր տեսանյութի թողարկմամբ։

YouTube-յան պաշտոնական ալիքում հայտնվել է Intelligent Details անվանմամբ վավերագրական կարճամետրաժ ֆիլմ, որն ամբողջությամբ նկարահանվել է iPhone 6-ով և iPhone 6 Plus-ով։ Ֆիլմի մոնտաժն իրականացվել է FiLMiC Pro ծրագրի օգնությամբ։ Այս մասին գրում է bsmart.am կայքը:

Տեսանյութը նվիրված է Driving Jacket պիջակների ձեռքով ստեղծման գործընթացին։ Նկարահանումներին մասնակցություն են ունեցել Saville Row-ի չորս դերձակ, որոնցից յուրաքանչյուրը ստեղծել է պիջակ Bentley ընկերության պատվերով։

Ահա թե ինչպես է նկարահանվել տեսանյութը.

Արդյունքում ստացել են այսպիսի գովազդ:

 

 

 

 

Գրել կարծիք