Bentley. Շքեղության ակնթարթ

Bentley. Շքեղության ակնթարթ

«Bentley». մեքենա, որին սիրահարված է Էլիզաբեթ 2-րդը: Ընդ որում մեքենան նվիրել են: Կառավարման ոսկե հոբելյանը թագուհին չի մոռանում. մեքենան փոխադրամիջոց չէ, թագուհու զարդն է:

QweenMOBILE

Բարձր դասի լյուքս մոդելները վարում են շքեղություն սիրողները: Ընկերությունն ամեն տարի թարմացնում է մեքենայի դիզայնը և արագությունը:

Գերմանիայում բում առաջացրեց տեղեկությունը, հետո՝ լուսանկարը, հիմա՝ տեխնիկական բնութագիրը:

«Bentley»-ի նոր մոդելը կլինի ամենաարագընթացն աշխարհում: Գործի կդրվի 4 լիտր տարողությամբ V8, 4,2 լ տարողությամբ բենզինային W12 և 8 ուժային միավորով մխոցային շարժիչի հիբրիդային համակարգը: Անակնկալներից մեկը «Bentley»-ի՝ դիզելային շարժիչով տարբերակն է:

Black-Bentley-Wallpaper-Desktop-PC

ՍՐԲԱԶԱՆ ԽՈՐՀՐԴԱՆՇԱՆ

Ամենագնացի մասին տեղեկություններ չեք գտնի. գաղտնի են պահվում: Անգամ փորձարկվող նմուշը քողարկիչ գույնով է պատված: Ամենաշքեղ ջիպը կկարողանա զարգացնել 320 կմ/ժ արագություն:

Մեքենան հավաքվելու է Բրատիսլավայում, ներդրումները կազմել են 800 մլն ֆունտ: Մեքենան կարժենա 190 հազար ֆունտ: Անվտանգ երթևեկ:

Գրել կարծիք