Բրոշներ տղամարդկանց համար. Ամենանորաձևից մինչև ամենաթանկը

Բրոշներ տղամարդկանց համար. Ամենանորաձևից մինչև ամենաթանկը

Այս զարդը էլիտար կանանց ու նորաձևության տենդենցներին հետևող լեդիների պահարանի անբաժան իրն է: Կրծքանշանները կամ բրոշները տարիների ընթացքում իստալացիայի են ենթարկվել՝ հասարակ զարդից վերածվելով կրեատիվ ատրիբուտի:

Բոլոր նրանք, ովքեր հետևում էին տղամարդկանց նորաձևության ցուցադրությունների ընթացքին, ականատես եղան նոր թրենդի առաջացմանը: Հենց կրծքանշանները դժվար է նորություն անվանել. չէ՞ որ երիտասարդական նորաձևության և տարբեր ենթամշակույթների երկրպագուները վաղուց սիրում են դրանք: Փոխարենը նորություն կարելի է համարել դրանց հայտնվելը նորաձևության «բարձր դիվիզիոնում»:

Այս ձմռանը կրծքանշաններն առավել հաճախ, քան առաջ, նկատելի էին street fashion հերոսների բաճկոնների և վերարկուների վրա: Հունվարյան «Pitti Uomo»-ի, իսկ այնուհետև նաև Միլանի տղամարդկանց նորաձևության շաբաթի street style լուսանկարներում հաճախ կարելի էր տեսնել հենց այս աքսեսուարների միջոցով ավանդական հագուստին յուրահատկություն տալու միտումը:

Untitled-1

Թրենդն ավելի լուրջ դարձավ, երբ «Dior Homme»-ի դիզայներ Քրիս վան Աշը ծաղիկների պատկերներով կրծքանշաններով զարդարեց հաջորդ սեզոնի հավաքածուի չափազանց դասական բաճկոնները և նույնիսկ սմոքինգները:

Ի դեպ, նորաձև կրծքանշանների պատկերների մասին. դրանք բազմազան են և բազմաբովանդակ՝ սկսած ապրանքանիշներից, տարատեսակ գրվածքներից և վերջացրած «դատարկ», պարզապես ինչ-որ գույնի մոդելներով:



Կրծքանշանները կրում են միաժամանակ մի քանիսն իրար հետ կամ «միայնակ»՝ համադրելով ծոցագրպանի թաշկինակի, փողկապի կամ այլ աքսեսուարի հետ:

Հայերենում այս աքսեսուարի անվանումը մեզ անմիջապես հուշում է, թե որտեղ այն պետք է կրել, սակայն իրականում նորաձևությունը ընձեռում է շատ ավելի մեծ հնարավորություններ:

Արդեն հիշատակված «Dior Homme»-ի ցուցադրությանը դրանք զարդարում էին ոչ միայն վերնահագուստը, այլև գլխարկները: Հանդիպում են նաև ուրիշ տարբերակներ, օրինակ՝ պայուսակների կամ օձիքների վրա: Կրծքանշան կրելը կարծես պարզ բան է, սակայն ամբողջ ինտրիգն այն է, որ պետք է գտնել իսկապես հետաքրքիր և արժանի մոդելներ, որոնք արժանի են Ձեր լուքի գլխավոր շեշտադրումը դառնալու համար:

57-PRINT-90

Կրծքանշաններն ընդհանուր տեսքի մեջ կարծես դեսերտի վրայի բալ լինեն. մեկ-երկուսը զարդարում և հմայք են հաղորդում, բայց երբ չափից շատ են կամ ոչ այդքան գեղեցիկ, ընդունակ են «անհամացնել» և փչացնել ընդհանուր տպավորությունը:

Գրել կարծիք