Այցեքարտերի տեխնո լուծումը

Այցեքարտերի տեխնո լուծումը

Հավելվածը հասկանում է 22 լեզու, խելացի ալգորիթմի շնորհիվ ճանաչում է նաև ինֆորմացիայի տեսակը:

hqdefaul

Չգիտեք որտեղ դնել այցեքարտը, իսկ դրանք ամեն օր ավելանում են: Դրամապանակում տեղ չկա, իսկ պայուսակում թղթե քարտերից խառնաշփոթ է: ABBYY ընկերությունը գտել է տեխնո լուծում: Business Card Reader հավելվածը թղթային այցեքարտերը տեղափոխում է սմարթֆոն:
ABBYY ընկերությունը, որը հայտնի է lingvo բառարանով և fine reader տեքստը ճանաչող ծրագրով, այս անգամ տարիների փորձն ու գաղափարների արտացոլումը` այցեքարտերի ոլորտում է: Business Card Reader-ը ինքնուրույն կարդում է այցեքարտի տվյալներն ու պահպանում դրանք սմարթֆոնի հեռախոսագրքում: Պետք է մոտեցնել այցեքարտը բջջայինի ֆոտոխցիկին ու մի քանի ակնթարթ հետո պահպանել տեքստը: Հավելվածը հասկանում է 22 լեզու, խելացի ալգորիթմի շնորհիվ ճանաչում է նաև ինֆորմացիայի տեսակը:Եթե պակտերը լղոզվի, հավելվածը կառաջարկի նորից նկարել այն: Օգտատիրոջն էլ մնում է միայն ստուգել վերջնական արդյունքն ու պահպանել տվյալները:

Նոր կոնտակտները պահպանվում են սմարթֆոնի համարացանկում, բայց հավելվածն ունի նաև սեփական ֆունկցիոնալ հեռախոսագիրք: Այստեղից կոնտակտը կարելի է փոխանցել sms-ի, էլ.փոտի միջոցով: Հավելվածից հնարավոր է բոլոր կոնտակտները արտահանել էքզել:

Անվճար հավելվածը iOS և Android սարքերի համար է: Գործում է ներքին գնումների համակարգ:

Գրել կարծիք