Նախագահի շարասյան գոհարը

Նախագահի շարասյան գոհարը

Ի՞նչ մեքենաներով են շրջում Սերժ Սարգսյանն ու Վլադիմիր Պուտինը, Օբաման ու Օլանդը, Դևիդ Քեմերոնն ու Ջորջո Նապոլիտանոն:

Նրանց տեսնել գրեթե չեք հասցնում: Միայն լսում եք պետավտոտեսչության ազդանշաններն ու ոստիկանների սուլիչները և գլխի եք ընկնում. Նախագահի ավտոշարասյունն է անցնում: Արագասլաց կորտեժին հետևելիս դժվար է նկատել` երկրի առաջնորդն ինչ մակնիշի մեքենայում է. տեսագրություններն են օգնում:  Ղեկավարների համար կարևոր է` ինչով են երթևեկում, նրանց անվտանգության պատասխանատուների համար` առավել ևս: Ռոբերտ Քենեդին` Ջոն Քենեդիի կրտսեր եղբայրը, երբ Միացյալ Նահանգների գլխավոր դատախազն էր, հայտարարեց. «Երկրի հեղինակությունը պայմանավորված է հրթիռներով, օլիմպիական մեդալներով և նախագահի լիմուզինով»:

Սերժ ՍԱՐԳՍՅԱՆ

Ավանդական ու անվտանգ դաս

ՀՀ նախագահին սպասարկող «Mercedes S600» մեքենան ներկայացուցչական դասի է: Երկրների առաջնորդները, մեծահարուստներն ու «Մերսեդես»-ի սիրահարները սովորաբար հենց այս մակնիշի մեքենաներն են նախընտրում: Այս մոդելը շքեղության և անվտանգության խորհրդանիշ է: Մեքենան զրահապատ է և անխոցելի: Գինը` 305000 եվրո:

sargsyan

Իլհամ ԱԼԻԵՎ

Մերթընդմերթ վարում է

Ադրբեջանի նախագահն օգտվում է մի քանի ամենագնացից: Նրա սիրելի ուղեկիցը «Maybach 62» լիմուզինն է: Մեքենան ամբողջությամբ զրահապատ է և պաշտոնական այցերի ժամանակ էլ սպասարկում է երկրի ղեկավարին: «Մայբախ»-ի մեկնարկային արժեքը 352000 դոլար է: Բացի այս մակնիշից` Ալիևը երթևեկում է նաև «Mercedes -Benz W221 S600 Pullman Guard» մեքենայով: Այս մոդելը նույնպես զրահապատ է, ընդ որում Ալիևը երբեմն հենց ինքն է վարում ամենագնացը: Մերսեդեսի գինը 500000 եվրոյից 1 մլն եվրո է:

aliev

Վլադիմիր ՊՈՒՏԻՆ

Անխոցելի հսկայի տիրակալը

Ռուսական տերության ղեկավարը գերմանական տեխնիկայի սիրահար է: Վլադիմիր Պուտինի նախագահական մեքենաների շարասյունը լիքն է «Mercedes» G-Class, «Mercedes» E կարգի և ստանդարտ մոդելի S կարգի, «BMW» 5-Series և «Volkswagen Caravelle» մեքենաներով: «Mercedes Pullman» մեքենայի վրա տեղադրված է V12 շարժիչը: Լիմուզինի շրջակայքը հետևելու համար օգտագործվում է տեսախցիկը, որը տեղադրված է բեռնախցիկում: Ավտոմեքենայի կապի և անվտանգության մասին տեղեկությունը գաղտնի է պահվում: Ավտոմեքենան զրահապատ է և կարող է դիմակայել հրազենային հաձակմանն ու նռնակի պայթյունին: Հնարավոր հարձակումից հետո մեքենան չի կորցնում տեղաշարժվելու ունակությունը: Գինը` 1 մլն դոլար:

putin

Բարաք ՕԲԱՄԱ

Մեքենան աշխատասենյակ է

Ամերիկայի նախագահների մեծ մասը չի երթևեկել սերիական արտադրության մեքենաներով: Նախագահի համար առաջին հատուկ ստեղծված մոդելը եղել է «Ford Lincoln 413B»-ն: ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային սպասարկում է շքեղ «Cadillac One» լիմուզինը: Օբաման այն համարում է անիվների վրա օվալաձև աշխատասենյակ:« Cadillac One»-ն արժե 300000-ից 1 մլն դոլար:

obama-878x450

Ֆրանսուա ՕԼԱՆԴ

Հայրենականի գլխավոր սպառողը

Ֆրանսիայի նախագահը նախապատվությունը տալիս է հայրենական արտադրության մեքենային: Ֆրանսուա Օլանդին սպասարկում է «Citroen DS5» մակնիշի թեթև դասի և հեչբեկ մեքենան: Դրանով նա երդվել էր, այսօր էլ երթևեկում է: «Սիթրոեն»-ը համարվում է ընտանեկան ամենահարմարավետ և կոմպակտ կոնցեպտը: Գինը` 40200 եվրո +:

oland

Դևիդ Քեմերոն

Հովազի ռիթմով

Բրիտանացին բրիտանական մեխանիզացիայով պետք է տեղաշարժվի: Մեծ Բրիտանիայի վարչապետը նախընտրում է հայրենականը: Մարգարետ Թետչերից հետո բոլորն են այս մոդելից օգվում: «Jaguar XJ Sentinel»-ն ընդունված է եղել դեռ 20-րդ դարից: Եվրոպական երկրների համար ռետրո դասի ամենահաջողված մակնիշն է, թեև ծախսատար է: Գինը` 110000 դոլար +:

qemeron

Ջորջո Նապոլիտանո

Եվրոպայի ժուժկալը

Նախագահական մեքենաների շարքում եվրոպական երկրների ամենազուսպ նախագահը Իտալիայում է: Նապոլիտանոն երթևեկում է «Lancia Thema» իտալական Ե դասի ամենագնացով. այն արժե 39900 եվրո:

napolitano

 

Գրել կարծիք