Сноб. 21-րդ դար. Կամ «Շառլիի», կամ «ԻԳԻԼ»-ի դարաշրջան

Сноб. 21-րդ դար. Կամ «Շառլիի», կամ «ԻԳԻԼ»-ի դարաշրջան

Ինչո՞ւ «Շառլի Էբդո»-ն կդառնա 21-րդ դարի խոշորագույն մշակութային երևույթներից մեկը և որտե՞ղ է կայանում խմբագրության ազդեցությունը «ԻԳԻԼ»-ի վրա:

«ԻԳԻԼ»-ն ամեն ինչ կհաղթահարի. թե՛ հասարակ ռմբակոծությունները, թե՛ հրթիռային հարվածներն ու վերգետնյա գործողությունները, թե՛ ատոմային ռմբակոծույթունները: Իսլամական պետությունը թաքնված է արևելքի բազմաթիվ թաքստոցներում, սակայն վաղ թե ուշ պետք է դուրս գա և ամեն-ինչ նորից սկսի:

«ԻԳԻԼ»-ը չի հանդուրժի միայն մի բան. Եթե իր և բոլորի սրբությունները ծաղրի ենթարկվեն: Ահա այդ ժամանակ խալիֆայությունը զայրույթից գլուխը կկորցնի:

Վերջին ծաղրանկարում ֆրանսիացիներն ասել են. «Թող գնա՛ն գրողի ծոցը, չէ՞ որ շամպայն ունենք»: Եվ նրանց մարմնի բոլոր բաց տեղերից ներս է հոսում խմիչքը: Դա վկայում է այն, որ ֆրանսիական մշակույթը դեռ ողջ է:

CUAbrT4WcAAtqglԵվրոպան այն ուղեկցող աստղն է, որ ցույց է տալիս շփոթված աշխարհին` Ֆրանսիա-Ռուսաստան հաղթանակի ուղին: Անգամ պատկերացում չէինք կարող ունենալ, որ «Շառլի» ծաղրանկարային ամսագիրը կաճի ու կդառնա 21-րդ դարի խոշորագույն մշակութային երևույթներից մեկը: Թեկուզ պատահական սկզբունքով, այս երևույթը մարդկությանը ցույց է տալիս այն ուղին, որով պետք է շարժվել:

Նման բան նախկինում էլ է պատահել: Հիշու՞մ եք Ֆիլմոպիրը: Շուրջ բոլորը հառաչող և մեռնող հույներ էին, սպարտացիներ: Ամեն-ինչ այնքան վատ էր, որ մնում էր միայն սրտնեղել ու արտասվել: Գիդարն ասել է Լեոնիդին. «Մեր նետերը կմթագնեն արևի լույսը», իսկ Լեոնիդն ի պատասխան ասել է. «Դա նշանակում է ` մենք պայքարելու ենք ստվերների հետ»:

Պետք է լինել ցինիկ: Ցինիզմը պիտակավորվել է որպես բացասական մի երևույթ: Հիշենք ցինիզմի որջ փիլիսոփայական դպրոցը: Ցինիզմն իրերն իրենց անունով կոչելու ունակությունն է: Թե՛ ցինիզմում, թե՛ աթեիզմում կա փրկություն:

Քանի որ այն ամենը, ինչ տեղի ունեցավ Փարիզում, ունի միայն մեկ դրդապատճառ` կրոնական:

Ռուսաստանի արձագանքը ցույց է տալիս, որ ռուսական մշակույթը կա՛մ չի գործում, կա՛մ չափազանց կեղծավոր է և դրանից «ԻԳԻԼ-ի» հոտ է գալիս:

Մեր և մոլեռանդների ու բարբարոսների աշխարհում կա մի առանցքային տարբերություն. Նրանք չունեն «Շառլի», իսկ մենք ունենք:

 

 

Գրել կարծիք