Ամանորի լավագույն ալբոմները

Ամանորի լավագույն ալբոմները

Տոնական ալբոմներն այս տարի ուրախացնում են ոճերի այնպիսի բազմազանությամբ, ինչպիսին երբևէ չի եղել:

Չես հասցնում աչքդ թարթել, արդեն Նոր տարի է՝ ևս մեկը մեր անհանգիստ, սրընթաց, մեկ լավ, մեկ վատ, բայց միակ ու անփոխարինելի կյանքում: Այն ավելի լավը դարձնելու համար մեզ ուղղակի շատ սեր, շատ հավատ ու շատ- շատ լավատեսություն է պետք և միմյանց հանդեպ բարյացակամություն ու քնքշություն ցուցաբերելու վճռականություն: Հենց այս բարի մտադրություններով և բարձր տրամադրությամբ էլ դիմավորենք 2016 թվականը: Ու չմոռանանք լավ երաժշտության մասին, որը մեզ կլոր տարին ամեն օր տրամադրում են այն ստեղծողները:

SUSAN BOYLE/ «Home for Christmas»

newmag#48Ամենաավանդական-ընտանեկանը թերևս Սյուզան Բոյլի «Home for Christmas»-ն է:

Այստեղ անակնկալների սպասել պետք չէ. Բոյլը ճիշտ այնպես, ինչպես դա արել են տասը, քսան, երեսուն և ավելի տարիներ առաջ, բարեպաշտ ջերմեռանդությամբ կատարել է Ծննդյան տոների հանրահայտ երգերը՝ ոչինչ չավելացնելով և չպակասեցնելով:

Միօրինակությունը մի քիչ կոտրելու նպատակով մի «վիրտուալ» դուետ է ձայնագրել Էլվիս Փրեսլիի և մի իրական դուետ՝ Ջոնի Մեթիսի հետ: Կա նաև նոր երգ՝ «Miracle Hymn», որը, եթե մտքներովդ անցնի նայել երգչուհու դերասանական դեբյուտն ընդգրկող «The Christmas Candle» ֆիլմը, կլսեք նաև դրա ձայներիզում:

 

 

«ERASURE» / «Snow Globe»

newmag#458Աստված գիտի, թե ինչ հոգեվիճակում և տրամադրությամբ են ձայնագրել իրենց «Snow Globe» ալբոմը «Erasure»-ի երաժիշտները, բայց ավելի դեպրեսիվ և մռայլ տոնական ալբոմ հնարավոր չէ պատկերացնել:

Ոնց որ, օրինակ, Դեպեշ Մոուդին հրավիրես հարսանիքի` երգելու: Վենս Կլարկը, այնուամենայնիվ, ինչ-որ բան փորձել է բացատրել. «Ծննդյան տոների երգերի մասին ամեն ինչ ասվել է: Մենք էլ որոշեցինք, որ այդ ամենին հետաքրքիր կլինի նայել այլ տեսանկյունից»:

Չեմ հավատում, թե որևէ մեկը տոնական երեկոն ցանկանա անցկացնել այս երգերի ուղեկցությամբ:

 

 

 

«BAD RELIGION»/ «Christmas Songs»

newmag#48Իսկ երբ լուր տարածվեց, որ «Bad Religion» խումբը նույնպես Ծննդյան տոնի երգերով ալբոմ է թողարկելու, շատերը դա անհամ կատակ համարեցին:

Արի ու տես, որ կատակը բավական համով ստացվեց, և ընդհանրապես պարզվեց, որ դա բոլորովին էլ կատակ չէ: «Christmas Songs» ալբոմում փանք ռոքերները միանգամայն հարգանքով և սիրով կատարել են ամենաավանդական 8 երգեր՝ գումարած մի ոչ ավանդական երգ, ու տեղավորվել են մոտ 20 րոպեում:

Պատկերացրեցի՞ք՝ ինչ արագություն է: Սա լսածներիցս ամենաուրախ ալբոմն էր, ուրեմն նպատակին հասել է:

 

 

 

Գրել կարծիք