7 տարում փոխված Երևանը` Հայկ Բիանջյանի լուսանկարներում

Լուսանկարիչը պատմել է, որ ցուցահանդեսը փորձ է պահպանել հիշողությունը լուսանկարների և իրերի միջոցով:

«Սարգիս Մուրադյան» պատկերասրահում բացվել է ֆոտոլրագրող Հայկ Բիանջյանի «Ciao USSR» («Չաո ԽՍՀՄ») ֆոտոնախագծի և անձնական հավաքածուի ցուցահանդեսը:

Հայկ Բիանջյանն արդեն 7 տարի է՝ ֆոտոխցիկը ձեռքին ֆիքսել է երևանին ԽՍՀՄ-ից ժառանգություն մնացած, բայց այժմ քանդվող շինությունների ճակատագրերին: Ինչպես ու ինչը քանդվեց. Փակ շուկա, Արագիլ ռեստորան, Զվարթնոց կինոթատրոն, Երիտասարդականի գետնանցում, Դվին հյուրանոց, Երևանի կրկես, Զվարթնոց օդանավակայանի հին շենք, Երիտասարդական պալատ և բազմաթիվ այլ շինություններ` արդեն լուսանկարների տեսքով: Նրանց փոխարինելու են եկել նորերն ու ժամանակակից շինությունները:

Լուսանկարիչը պատմել է, որ այն փորձ է պահպանել հիշողությունը լուսանկարների և իրերի միջոցով, որոնք գտնվել են լքված և ժամանակին շատ հայտնի շենքերում, կինոթատրոններում, գործարաններում և տներում և որ հավաքածուի յուրաքանչյուր առարկա իր մեջ պարունակում է մի ամբողջ սերնդի հիշողություն և մեր քաղաքի հետաքրքիր ու մոռացված պատմություն:

 

Գրել կարծիք