Ամերիկահայ համայնքն` ընդդեմ «COCA-COLA»-ի

Ամերիկահայ համայնքն` ընդդեմ «COCA-COLA»-ի

«Կոկա Կոլայի» գլխավոր տնօրենը ժամանակ առ ժամանակ հայտնվում է հակահայկական սկանդալների մեջ:

Աշխարհահռչակ «Կոկա Կոլա» ընկերության գլխավոր տնօրեն Մուհթար Քենթը համարվում է Միացյալ նահանգների ամենահաջողակ մենեջերներից մեկը, որը ժամանակ առ ժամանակ հայտնվում է հակահայկական սկանդալների մեջ:Բլումբերգ գործակալությունը 2014 թվականին կազմել էր ԱՄՆ ամենաբարձր աշխատավարձ ստացող գործադիր տնօրենների ցուցակը, որտեղ ազգությամբ թուրք Քենթը չորրորդն է: Նա,33,8 միլիոն դոլար աշխատավարձով, զիջել է միայն Apple, Microsoft և Exxon Mobil ընկերությունների գործադիր տնօրեններին: 63-ամյա Քենթի կյանքի մեծ մասը կապված է հենց «Կոկա Կոլա» բրենդի հետ:

Մուհթար Քենթը ծնվել է Նյու Յորքում՝ ԱՄՆ-ում Թուրքիայի գլխավոր հյուպատոսի ընտանիքում, փայլուն կրթություն է ստացել Մեծ Բրիտանիայում: 26 տարեկանում նա հայտարարությամբ աշխատանքի է ընդունվել «Կոկա Կոլայի» Թուրքիայի ներկայացուցչությունում,բեռնատարներով շրջել է թուրքական նահանգներով և զբաղվել աշխարհում ամենհայտնի գազավորված ընպելիքի վաճառքով: 1988 թվականին բարձրացել էմինչև Արևելյան և Կենտրոնական Եվրոպայում Կոկա Կոլայի նախագահի պաշտոնի: 2008 Մուհթար Քենթը դարձել է ընկերության գլխավոր տնօրեն:Նրա մենեջմենթի արդյունքում աշխարհում «Կոկա Կոլայի» տարբեր ներկայացույցչությունների եկամուտը կարճ ժամանակում մշտապես ուղղահայաց աճ է գրանցել:

Մուհթար Քենթը համարվում է ԱՄՆ-ում և աշխարհում ամենաազդեցիկ ու հեղինակավոր թուրքերից մեկը: Նա մշտապես բացահայտ կամ քողարկված աջակցել ու ֆինանսական օգնություն է ցույց տվել Միացյալ Նահանգներում Անկարայի նախաձեռնություններին: Վերջին տարիներիննրա անունը անընդհատ ջրի երես է դուրս գալիս ԱՄՆ-ում լոբբինգ իրականացնող Թուրք-ամերիկյան միությունների ասամբլեայիկազմակերպած միջոցառումներում:

coccola

2012 թվականին ԱՄՆ թուրքական և ադրբեջանական կազմակերպությունները բոյկոտի արշավ սկսեցին ամերիկահայ հաջողակ գործարարների, բիզնես ղեկավարների դեմ: Հայ համայնքը պատասխան քայլեր սկսեց Մուհթար Քենթի դեմ, բողոքի նամակներ ուղարկվեցին «Կոկա Կոլայի» գլխավոր գրասենյակ:

2013-ին ամերիկահայերը դիմեցին «Կոկա Կոլային» և Citigroup ընկերությանը՝ կոչ անելով խզել բոլոր կապերը ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության ժխտողականությամբ զբաղվող կազմակերպությունների հետ: Ուշադրության կենտրոնում այս անգամ ևս Թուրք-ամերիկյան միությունների ասամբլեան էր, որի հետ Մուհթար Քենթը սերտ կապերի մեջ է:

Ասամբլեան նախատեսում էր ապրիլի 25-ին կազմակերպել միջոցառում՝ նվիրված հայկականսփյուռքի պնդումների հերքմանը: Միջոցառմանը Կոկա Կոլան պետք է ներկայացներ և ելույթ ունենար Քենթը, իսկ Citigroup-ը ներկայացնելու էրՉարլզ Ջոնսոնը:Ամերիկահայերը պահանջում էին, որպեսզի Կոկա Կոլան ստիպիիր ամենաբարձրաստիճան պաշտոնյայինհրաժարվել հակահայկական միջոցառմանը մասնակցելուց: Իսկ եթե Մուհթար Քենթն այնուամենայնիվ որոշեր մասնակցել դրան, ապա «Կոկա Կոլան» հանդես գար հայտարարությամբ և նշեր, որ Քենթը միջոցառմանը չի ներկայացնում Կոկա Կոլան և արտահայտում է միայն իր անձնական կարծիքը: Հայ համայնքի ջանքերը ունեցան դրական արդյունք: Քենթը չմասնակցեց միջոցառմանը:

2014 թվականին հրապարակվեց այն հայտնի թուրքերի անունները, որոնք մասնակցելու էին 2015 թվականի ապրիլին ԱՄՆ տարբեր նահանգներում անցկացվելիք հակահայկական կոնֆերանսներին:Մուհթար Քենթի անունը ընդգրկել էին որպես կոնֆերանսների գլխավոր դեմքերից մեկի:Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ թուրքական համայնքի կազմակերպությունները պետք է մի քանի ժամանոցկոնֆերանսներ կազմակերպեին ԱՄՆ համալսարաններում:

Հայ համայնքն այս անգամ էլ բողոքով դիմեց «Կոկա Կոլային»՝ պահանջելով չեղյալ հայտարարել Քենթի մասնակցությունը հակահայկական արշավին: Հայ համայնքը սպառնում էր ամբողջ աշխարհում Կոկա Կոլայի դեմ արշավ սկսել՝ որպես ցեղասպանության ժխտմանը և Թուրքիայի շահերը սպասարկող կազմակերպության:   Ընկերության պաշտոնյաները հանդես եկան թուրքական լրատվամիջոցների տեղեկությունը հերքող հայտարարություններով:

Նույնիսկ Հայաստանում «Կոկա Կոլայի» ներկայացուցիչ Օլեգ Տելեցկին հանդես եկավ պաշտոնական հայտարարությամբ, որ Մուհթար Քենթը չի մասնակցելու Հայոց ցեղասպանությունը ժխտող կոնֆերանսներին:

«Կոկա Կոլան» վախենում էր քաղաքական պատճառներով սեփական արտադրության բոյկոտից: Բոյկոտը գուցե չեղավ, բայց որ Քենթին հաջողվեց Կոկա Կոլային ներքաշել ազգամիջյան ու քաղաքական սկանդալների մեջ, արդեն փաստ է:

Գրել կարծիք