Դալիթա. Նոր հաղթանակն ու սպասված ձայնասկավառակը

Դալիթա. Նոր հաղթանակն ու սպասված ձայնասկավառակը

Դալիթան newmag-ի նոր ֆոտոշարքում պատմել է վերջին հաղթանակի, թողարկված ձայնասկավառակի, սեփական բենդի ու սպասվող շքեղ մենահամերգի մասին:

Երիտասարդ երգչուհի Դալիթան Հայաստանը ներկայացրել է «Verdinote 2015» իտալական հայտնի մրցույթում:
33-րդ անգամ անցկացվող միջազգային մրցույթում Հայաստանի մասնակիցն արժանացել է «Ոսկե նոտա»
գլխավոր մրցանակին:

Կազմակերպիչները երգչուհու ստեղծագործական կարիերային հետևել են «Մանկական Եվրատեսիլ» մրցույթի
տարիներից ի վեր և համագործակցության առաջարկով այս տարի էլ հրավիրել են ներկայացնել Հայաստանը:

«Երգն ինձ համար գրել և ինձ է նվիրել Իտալիայում հայտնի կոմպոզիտոր Ալբերտո Ֆլավիո Ֆուլգոնին: «Սերն անվերջ է» (Amore non avra’ fine) երգի իտալերեն տեքստի հեղինակը մաեստրո Անտոնելլա Բրաչիան է: Երգն ունի նաև անգլերեն և հայերեն տարբերակ: Հայերեն երգի հեղինակը կոմպոզիտոր Էդմոն Մակարյանն է: Կազմակերպիչները ցանկություն են հայտնել, որ անգլերեն և հայերեն տարբերակները ևս ձայնագրեմ իրենց ստուդիայում: Նրանք ցանկանում են ավարտին հասցնել բոլոր երեք տարբերակները, իսկ իտալերեն երգի համար ևս նվիրել են տեսահոլովակ»,– Երևան վերադառնալուց հետո պատմում է Դալիթան: Նա ստեղծագործական այլ նորություններ էլ ունի:

5

Նոր բենդ, ձայնասկավառակ և սպասված համերգ

«Երեքը՝ մեկում». այսպես է կոչվում պրոդյուսեր Զառա Պետրոսյանի և Դալիթայի համատեղ նոր նախագիծը:
Պատրաստ է նաև նոր՝ «Crazy Generation» տեսահոլովակը: Իր առաջին՝ «Welcome to Armenia» ձայնասկավառակի շնորհանդեսին, որտեղ ներկա են եղել բազմաթիվ հյուրեր և համագործակցող երաժիշտներ, «Colors of Music» բենդի տղաների հետ պատանի երգչուհին կատարել է մի քանի նոր երգեր ու համաշխարհային հիթեր:

Ի դեպ, CD-ում ընդգրկված են երգչուհու մանկության գրեթե բոլոր երգերը: Դալիթան այժմ աշխատում է «Colors of Music» բենդի հետ, որի անդամներն էլ նկարահանվել են նոր տեսահոլովակում և հավաստիացնում են, որ շարունակելու են համագործակցել` երգելով տարբեր ակումբներում և միջոցառումներում: Դեկտեմբերին սպասվում է շքեղ մենահամերգ:

7

2

3

 

444

6

11

8

12

9

10

Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի

Դիմահարդար`Լիլի Մարտինի | Նկարահանումների վայրը՝ Hotel National | Ոճը` OVS

Գրել կարծիք