Գրեթե 400 հազար դոլար՝ վիրուսային տեսահոլովակից 

Գրեթե 400 հազար դոլար՝ վիրուսային տեսահոլովակից 

Դեյվիդի յութուբյան էջում 9 տեսահոլովակ կա, սակայն ոչ մեկն այդպես էլ չկարողացավ մոտենալ առաջին հոլովակի սանդղակին:

maxresdefault (1)

Տեսահոլովակի փոքրիկ հերոսը դուրս է եկել ատամնաբույժի մոտից: Առաջին հայացքից` արտառոց ոչինչ չկա: Բայց վիդեոն հեղինակի համար 6 տարի եկամտի հիմնական աղբյուր էր: Դեյվիդ Դեվըրը Youtube-ում վիդեոն տեղադրեց 2009-ին, վերնագրելով՝ «Դեյվիդն՝ ատամնաբույժին այցելուց հետո»: Հոլովակում հեղինակի որդին՝ կրտսեր Դեյվիդ Դեվըրն անզգայացումից հետո տարօրինակ վարք է դրսևորում:

Առաջին 3 օրում տեսահոլովակը 3 միլիոն մարդ նայեց, այսօր այն 129 միլիոնից ավելի դիտում ունի: 2012-ին հեղինակը, որն անշարժ գույքի գործակալ էր՝ ազատվեց աշխատանքից և կենտրոնացրեց ուժերը վիրուսային տեսանյութերով գումար աշխատելու վրա:

Փոքրիկի կերպարն օգտագործվել է նաև մի քանի գովազդային հոլովակներում, որոնցից մեկի համար այն ստացել է 12.000 դոլար Բեյոնսեյի մասնակցությամբ գովազդային արշավից: Bussines Insider-ի հաշվարկով, 6 տարվա ընթացքում գովազդից ստացված գումարը կարող է կազմել մոտ 375. 000 դոլար: Դեվըրը շեշտել է, որ կարող էր ավելին աշխատել:

Գրել կարծիք