Կաննում ներկայացվել է ֆիլմ, որն ամբողջությամբ նկարահանվել է iPhone-ով

Ֆիլմի մոնտաժման և նկարահանման համար ֆիլմի հեղինակներներին անհրաժեշտ է եղել iPhone և FiLMiC Pro ծրագիրը։

Բազմազան ֆիլմերի շարքում, որոնք հիմա հաջողությամբ ներկայացվում են Կաննի 68-րդ կինոփառատոնում, պետք է նշել «Departure» (Թռիչք) ֆիլմը, որն ամբողջությամբ նկարահանվել է iPhone-ի միջոցով։ Այս մասին գրում է bsmart.am կայքը:

«Թռիչքը» կրիմինալ թրիլլեր է, որի նկարահանման աշխատանքներն ավարտվել է վաղուց, սակայն ֆիլմի ստեղծողները հատուկ սպասել են Կաննի կինոփառատոնի մեկնարկմանը, որպեսզի սեփական արտադրության ֆիլմը ներկայացնեն միջազգային կինոփառատոնի շրջանակներում։

Ֆիլմի նկարահանումները տեղի են ունեցել տարբեր քաղաքներում և երկրներում (Լոս Անջելեսում, Փարիզում և Բելառուսում), որը ոչ մի կերպ չի ազդել ֆիլմի բյուջեի վրա։ Ֆիլմի մոնտաժման և նկարահանման համար ֆիլմի հեղինակներներին անհրաժեշտ է եղել iPhone և FiLMiC Pro ծրագիրը։

 

Գրել կարծիք