Գերժամանակակից երգեհոն՝ 49 ֆլոպիով. հին տեխնոլոգիաները նոր շունչ են ստանում

Գերժամանակակից երգեհոն՝ 49 ֆլոպիով. հին տեխնոլոգիաները նոր շունչ են ստանում

Գերմանացի նորարարների երաժշտական գործիքի 84 պլաստիկե մասերը ստացված են 3D տպիչի օգնությամբ:

german-youth-club-uses-printing-to-turn-old-floppy-disks-14

Բախի հայրենիքում ու մեծ երաժշտից հարյուրամյակներ հետո` գերմանացի նորարարների երաժշտական գործիքի 84 պլաստիկե մասերը` ստացված են 3D տպիչի օգնությամբ: Ֆլոպի-հոնը ստեղծվել է 3 ամսում: Գործիքի վրա կարելի է նվագել midi ստեղնաշարի օգնությամբ կամ նախապես ձայնագրված երաժշտությունը նվագարկելով:

Ֆլոպի սկավառակակրի ձայնը հաճախ է օգտագործվում յուրօրինակ երաժշտական կատարումներում: Toolbox Bodensee խմբակը ոչ առևտրային կազմակերպություն է, որին անդամակցում են հետաքրքրված երիտասարդները: Խմբակը մասնագիտացված է տեղեկատվական տեխնոլոգիաների ու էլեկտրոնիկայի ոլորտում և հաճախ է անցկացնում 3D տպիչների մաստեր-կլասեր:

Գրել կարծիք