ԴիջիԹեքը զարմացրել է հայկական ՏՏ նորություններով (տեսանյութ)

ԴիջիԹեքը զարմացրել է հայկական ՏՏ նորություններով (տեսանյութ)

Վարչապետին հետաքրքրել է մարզերի խնդիրների մասին օնլայն տեղեկացնող լեդ էկրանը:

Digiteq

8-րդ անգամ բացված ԴիջիԹեքի ընթացքում 70 ընկերություն ներկայացնում է բարձր տեխնոլոգիաներով գործերն ավելի արագ անելու եղանակները: 2-օրյա ֆորումին ներկա է Հովիկ Աբրահամյանը:

Հանրապետության վարչապետի ուշադրությունը գրավել է Ֆիզմաթ դպրոցի ավագ աշակերտուհու ներկայացրած սարքը, որը նորություն է Հայաստանում, բայց ոչ արտասահմանում: Հովհարանման գովազդային ցուցանմուշի կողքին Պոլիտեխնիկի սաների աշխատանքներն են. ռոբոտ խաղալիքներ, որոնք աշխատում են նաև բջջային ծրագրերով: Դրանք վաճառքում կլինեն, շուտով: Տաքսի պատվիրելու համար էլ այլև պետք չէ սպասել ու փողոցում կանգնել, կարելի է բջջային հավելվածի միջոցով գտնել մոտակա տաքսին ու օգտվել ծառայությունից, շուտով կգործի նաև անկանխիկ վճարի տարբերակը:

Էլեկտրոնային պատից մինչև առցանց փաստաթղթաշրջանառություն, ֆորումին մասնակցում են ընկերություններ, գերատեսչությունները:

Ֆորումի ավարտին տեղի կունենա մրցանակաբաշխություն: Կպարգևատրվեն առաջատար տեխնոլոգիական լուծումներով աչքի ընկած տասը ընկերություններ:

Գրել կարծիք