Հայոց ցեղասպանությունը՝ վավերաֆիլմերում

100-րդ տարելիցին նվիրված ֆիլմերի նկարահանումների համար տրամադրվել է մոտ 300 միլիոն դրամ:

Armenian_woman_kneeling_beside_dead_child_in_field

Արթուր Սուքիասյանի «Մեր Ատլանտիդա» ֆիլմը պատմելու է Ստամբուլի «Արմեն» ճամբարի մասին: Այն կառուցել են հայ որբերը` անցյալ դարի 60-ականներին:

«Ապրիլի 22-ից 24-ը պատրաստ կլինի Չեխայի պրոդյուսերական ու ռեժիսորական կազմի նկարահանած «Ցեղասպանության հավերժական վիշտը» ֆիլմը: 

Մասշտաբային վավերագրական ֆիլմ է պատրաստել ռեժիսոր Արամ Շահբազյանը: «Հիշատակի պատը» ֆիլմի նկարահանումներն իրականացվել են Եվրոպայի և Մերձավոր Արևելքի 5 երկրներում:

Վարդան Հովհաննիսյանի «Բանտարկված հոգիներ» փաստագրությունը Արևմտյան Հայաստանի իր հարզատ գյուղից քշված մի միայնակ ծերունու հիշողությունների ու պատմությունների հավաքածու է:

«Հայաստան-Ուելս» փաստագրական ֆիլմը նկարահանվում է Ամերիկյան ստեղծագործական ընկերության հետ: Ֆիլմը պատմում է այն մարդկանց մասին, որոնց շնորհիվ Ուելսում իրականացավ Հայոց ցեղասպանության ճանաչումը:

Ֆիլմերի մեծ մասն արդեն ավարտին է հասցված: Դրանք պատրաստ կլինեն մինչև 2016 թվականը:

Ամբողջական հոդվածը կլինի նոր newmag #59-ում

Գրել կարծիք