Դուբայ. Մի տոննա շոփինգ և ոչ մի գրամ ալկոհոլ

Օդանավակայանում արդեն կսկսեք զարմանալ հենց սպասարկումից, մաքրությունից:

images«Newmag»-ը «Զվարթնոց» օդանավակայանում է. ուղևորվում ենք Շարժա: Այստեղ ինքնաթիռի տոմսն ու հյուրանոցներն ավելի մատչելի են, ծովափն էլ` մաքուր: Հայերը, եթե Դուբայ են ուղևորվում, ապա գնում են Շարժայի տոմս, հետո արագ օդանավակայանից տաքսիով ճանապարհ են ընկնում դեպի Դուբայ: Համենայն դեպս, Շարժան համարվում է Արաբական Միացյալ Էմիրությունների հանգստի երկրորդ քաղաքը:

Ինքնաթիռն օդում հայտնվելուն պես վիդեոաղոթքը կզարմացնի առաջին անգամ Դուբայ ուղևորվողին: Օդանավակայանում արդեն կսկսեք զարմանալ հենց սպասարկումից, մաքրությունից:

Ուղևորվում ենք հյուրանոց: Դռնապանը չի զլանում օգնել ու վերցնել իրերդ, համարում ամեն ինչ հրաշալի կահավորված է, անգամ զարմացնում է մահճակալի մեջ մխրճված ռադիոընդունիչը, որը հեռարձակվում է միայն հյուրանոցի տարածքում: Տարիների ընթացքում հավաքել են հանգստացողների նախընտրած երգերն ու հեռարձակում են, անգամ լոգարանում կարող ես լսել ռիթմիկ ու ճաշակով երաժշտություն: Հոգատարությունը, սպասարկումը, չափից ավելի մաքրությունն ու խստությունը բոլոր հյուրանոցների համար մեկ կանոնն են:

Լողավազանի, սավանների ու նստարանների մաքրության մասին խոսելն ավելորդ է, պետք է տեսնել, իսկ լողափը մի իսկական скачанные файлыդրախտավայր է: Բայց եթե երեկոյան ութից հետո ցանկանաք լողափ գնալ, չեք կարող. հայերը կատակով ասում են, որ կողպեքի տակ է: Անվտանգության նկատառումներից ելնելով` բոլոր հյուրանոցները փակում են դեպի ծով տանող բոլոր դռները:

Իսկ երեկոյան՝ մի փոքր հանգստից հետո, մեկնում ենք Դուբայ էմիրության վարչական կենտրոն` Մերձավոր Արևելքի խոշոր տրանսպորտային և առևտրային հանգույց:

Այստեղ է գտնվում երկրի խոշոր նավահանգստային համալիրը, 400-ից ավելի ժամանակակից հյուրանոցներ, բազմաթիվ խանութներ, ռեստորաններ և ժամանցի վայրեր: Կանգ ենք առնում «Բուրջ խալիֆա»-ի դիմաց: Անծայրածիր բարձրություն… Ի դեպ, շինարարությունն արժեցել է մոտ 1,5 մլրդ դոլար, իսկ այն ընդամենը չորս տարվա պատմություն ունի: Աշխարհի ամենահսկա շինությունն ունի 828 մ բարձրություն և 163 հարկ: Շենքում գործում են 58 վերելակ և 8 շարժասանդուղք: Աշտարակի կենտրոնական մասի վերելակները սլանում են 18 մ/վ արագությամբ և աշխարհում ամենաարագն են: 112-րդ հարկից Դուբայը «newmag»-ի ափերի մեջ է:

Dubai-City-Most-Popular-Attractions-VisitԴուբայի շատրվանները հենց «Բուրջ խալիֆա»-ի կողքին են: Սա աշխարհի ամենամեծ ու չքնաղ երաժշտական շատրվ անն է. լուսավորվում է 25 գունավոր լուսարձակներով, 600 լուսային աղբյուրներով: Շոփինգամոլների համար Դուբայն իսկական տեղն է: Մոլերի պակաս ոչ մի վայրկյան չեք զգա: Դուբայի դաունթաունում է տեղակայված աշխարհի ամենամեծ առևտրազվարճանքային կենտրոնը:

Կենտրոնի մակերեսը ավելի քան 1,2 մլն քմ է` 50 ֆուտբոլի դաշտ, որտեղ տեղակայված են 1200 բրենդային խանութ, 120 ռեստորան և սրճարան, 14000 կայանատեղի:  Արմավենի կղզին հարուստների համար է: Արհեստական կղզու վրա վեր են խոյանում թաունհաուսներ, տարբեր զվարճանքների կառույցներ: Հաուսների միջին գները մոտ 1 միլիոն դոլարից 2,5 միլիոն դոլար են:

10551496_10204733303637102_8214072598492231327_oԱռագաստի տեսք ունեցող «Բուրջ ալ արաբ» 7-աստղանի հյուրանոցն աշխարհի ամենաշքեղ հանգստի կենտրոններից մեկն է: Այս հյուրանոցը հայտնի է ծառայությունների բարձր մակարդակով և թանկ գներով:

Հյուրանոց կարելի է հասնել ցամաքի հետ կապող թեք կամուրջով կամ ուղղաթիռով: Ճարտարապետ Թոմ Ռայթը սկսեց կառուցել Դուբայի համար մի շենք, որը լիներ նույնքան խորհրդանշական, որքան Փարիզում՝ Էյֆելյան աշտարակը, և Սիդնեյում՝ օպերայի շենքը:

Առհասարակ Դուբային կամ Շարժային, Աբու Դաբիին ու մյուս էմիրություններին ծանոթանալու լավագույն, բայց մի քիչ ծախսատար տարբերակը նավակով զբոսանքն է ջրանցքով կամ ծովով, այն էլ թարմ մրգերից պատրաստված հյութ ըմպելով, արաբական խոհանոցը վայելելով, ինչն ավելի տպավորիչ կդարձնի Ձեր հանգիստը:

Գրել կարծիք