Сноб. Մարինա Գևորգյան. Երկրաշարժի իմ պատմությունը

Сноб. Մարինա Գևորգյան. Երկրաշարժի իմ պատմությունը

Հայուհի հեղինակի պատմությունն այն մասին, թե ովքեր փորձում են լեռան հետ մի բոյի դառնալ, բարձունքը նրանց ամրությունը փորձարկում է բազմաթիվ միջոցներով, հատկապես, եթե այդ ուղին ընտրում են կանայք:

Ջոմոլունգմա, Սագարմաթա, Էվերեստ: Այս բարձունքը մի քանի անուն ու նաև մի քանի բարձրություն ունի (8848 մ., 8844,43 մ), բայց այս բազմազանությունից այն չի դադարում լինել մոլորակի միակ բարձրագույն կետը: Լեռնագնացները,  մարդիկ, ում հուզում է Երկրի վրա Էվերեստի ներկայությունը, քիչ են: Համեմատած երկրագնդի բնակչության թվի հետ` նրանց թիվը չնչին է:

Երևի, այս մարդիկ ծնվում են ինչ-որ հատուկ բարձրության գենով, և այս բարձունքի հանդեպ նրանց ծարավն ամբողջ կյանքում չի հագենում: Ինձ հաճախ են հարցնում, թե ինչու եմ ես` կին և երկու փոքր երեխաների մայր լինելով, վտանգում  կյանքս ու բարձրանում լեռներ` թողնելով հարմարավետ կյանքը, որը ստեղծել եմ տարիների տանջանքով: Ինչքան էլ տարօրինակ է, ես լեռերում եմ ինձ հարմարավետ եմ զգում, իհարկե, ոչ թե ֆիզիկապես, այլ հոգեպես: Այնտեղ կա մի բան, ինչը հնարավոր չէ գտնել այստեղ` այլ լանդշաֆտներ, բացարձակապես այլ զգացողություններ, փոքրաթիվ նույն հայացքներն ունեցող մարդկանց:

Հենց լեռներում ես հասկանում, որ դու  փոքրիկ ու չնչին ավազահատիկ են,  բայց և այնպես ինչ-որ ուրիշ`գլխավերևում անհավանական աստղաշատ երկնքով շատ ավելի մեծ մի Աշխարհի մասնիկ: Լեռնագնացությունը սպորտ չէ ու նույնիսկ գեղեցիկ կյանքն ավարտելու գեղեցիկ միջոց չէ, այն մեդիտացիա է: Ժամերով գնում ես, խորհում, շեղվում միայն արգելքների ժամանակ: Ոչ մի ավելորդ ինֆորմացիոն աղմուկ: Լեռներում կյանքի ու մահվան հարցերը ձեռք են բերում ռեալ ուրվագծեր և հաճախ գնում են ձեռք ձեռքի տված երկընտրանքով` օգնել, թե մերժել:

Օրինակ, ավելի քան ութ հազար մետր բարձունքի վրա, երբեմն էլ ավելի քիչ, մարդուն չի կարելի օգնել, եթե ինքը չի կարողանում տեղաշարժվել: Պետք է ընտրել` առաջ գնալ, թե մահանալ նրա հետ: Ի տարբերություն մյուս մարդկանց` լեռնագնացների համար սա գրքային ուշագրավ քննարկում չէ, սա իրական իրավիճակ է: Բայց և այնպես, ոչ ոք ապահովագրված չէ` նույնիսկ ոչ շատ մեծ բարձունքի վրա: Այս իրական հարցերը օգնում են ինքդ քեզ, մյուսներին ու աշխարհն ավելի լավ ճանաչել: Ինձ համար լեռները դետոկս ծրագիր են, եթե օգտագործեմ իմ սովորական միջավայրի տերմինները: Բայց այդ դետոկսը սկսվում է գլխից:

Լուրջ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը դրա հավելումն է: Այդ ամենն իրար հետ տալիս են սեփական անձի հանդեպ հաղթանակի զգացողություն, և հենց դա էլ բերում է իրական երջանկություն: Ինչպես մենք բոլորս տարբերվում ենք իրարից սթրեսին դիմակայելու ունակությամբ կամ ցավի շեմով, այնպես էլ, երևի, այս հոգեվիճակին հասնելու ճանապարհներն էլ են այլ: Կանայք, որոնք ունեն այս հոգեվիճակը ու կյանքի ծարավը, շատ քիչ են:

Վիճակագրությամբ` ամենաբարձր բարձունքը հաղթահարող տասը տղամարդուն գալիս է մոտավորապես մեկ կին: Էվերեստը վեց անգամ  հաղթահարած, «7 բարձունք» ակումբի նախագահ Ալեքսանդր Աբրամովն իր գրքում գրում է.

«Լեռնագնաց կանայք լեռներն ավելի շատ են սիրում, քան տղամարդիկ: Նրանք լեռներ գնում են` նախապես իմանալով, որ իրենց համար ավելի դժվար ու բարդ կլինի:» Արդյո՞ք փառասեր են այդ կանայք: Իհարկե, անկասկած: Բայց ամենևին այլ պատճառով: Ի սկզբանե,  նրանք սեփական անձի նկատմամբ ունեն  բարձր պահանջներ,  հաղթելու ցանկություն, հետո արդեն նաև շրջապատող տղամարդկանց նկատմամբ հաղթանակ տանելու ցանկություն: 2015-ին մեկնելով Էվերեստ` լեռնագնացներից ոչ ոք չէր կարող ենթադրել, որ ականատես կլինի ողբերգության, որը հազարավոր մարդկանց կյանքեր կխլի: Եվ այսպես, երկրաշարժի իմ պատմությունը:

Դեպի Էվերեստ արշավը սկսվում է Նեպալի մայրաքաղաք Կատմանդուից: Ամեն անգամ, այդ քաղաք հասնելով, ես դեռ օդանավում զգում եմ տաք ու տոթ գրկախառնություն: Դա չի խանգարում շնչել, ինչպես հաճախ լինում է նմանատիպ կլիմայի դեպքում: Ճիշտ հակառակը, շնչում ես Կատմանդուի յուրահատուկ բույրը, զգում ես ազատություն, սկան ես անում օդը ու փորձում ես գուշակել, ինչպիսին կլինի դեպի Հայելային աշխարհ ճամփորդությունը: Լեռները բոլորովին այլ իրականություն են, սրում են ողջ մնալու բոլորովին այլ բնազդներ, դրանք քաղաքային բնակչի մոտ խեղաթյուրված են: Ինձ պետք է հասնել խմբին, որն արդեն Տիբեթում է: Ես ուշանում եմ, քանի որ չէի կարող բաց թողնել Երուսաղեմի Զատիկը: Ճանապարհը մի տեսակի ուժից դեպի մյուս տեսակը գայթակղիչ է: Երթուղին անցնում է Նեպալից Տիբեթ ցամաքային սահմանով: Այն տևում է մի քանի օր` ակլիմատիզացիայի կիլոմետրերով, որն անցնում է  4500- 5000 մետր բարձրության վրա գտնվող Տիբեթյան բարձրավանդակով: Երկու շաբաթից էլ քիչ ժամանակում սահմանը վերանում է, և բոլոր սահմանային կետերը երկրի երեսից վերանում են: Երբևէ կվերականգնվեն արդյո՞ք դրանք: Ճանապարհին հանդիպում եմ ավստրիացիների, իտալացիների, գերմանացիների արշավախմբերի:blog_entry_934477

Էվերեստ, Շիշա-Պանգմա, Չո-Օյու:

Բոլորը լիահույս են ու եռանդով լեցուն: Շերպերը (Հիմալայների բարձրալեռներում ապրող ազգ), աշխատում են  որպես գիդ, կիսվում են իրենց փորձով: Հենց նրանք են կախում պարանները, տանում բեռները, տեղադրում ճամբարները, և, իհարկե, բարձրանում են մինչև վերջ: Նրանք են նաև առաջինն իրենց վրա վերցնում աղետների հարվածները:

Ապրիլի 17: Բնակավայր Շիգար, Տիբեթ, 4800 մ:

Այսօր կհանդիպեմ խմբին: Մի քիչ նյարդայնանում եմ: Նրանք միասին անցկացրել են գրեթե մեկ շաբաթ, իսկ ես դեռ  նոր պետք է մերվեմ այդ մեծ կոլեկտիվին: Ես պետք է այդ մարդկանց հետ ապրեմ իմ կյանքի կարևոր ամիսներից մեկը` այլ իրականության մեջ: Արշավը կազմակերպել է «7 բարձունք» ակումբը, որը միավորում է «լեռնային հիվանդություն» ունեցող մարդկանց: Արշավը, ինչպես նախորդ հիմալայան  12 արշավները, ղեկավարում է  Ալեքսանդր Աբրամովը: Այս տարի արշավն արտասովոր է: Վալդիս Պելշը Առաջին ալիքի պատվերով նկարահանում է փաստագրական «Բարձրության գենը կամ ինչպես բարձրանալ Էվերեստը» անունով ֆիլմ-քրոնիկա: Բացի 12 արշավորդներից, խմբում են նաև լեգենդար լեռնագնացներ, Գինեսի գրքից ռեկորդակիրներ` Սերգեյ Բոգոմոլովը, Իվան Դուշարինը, Դենիս Պրովալովը, Նոէլ Հաննան, Սերգեյ Լարինը և շատ ուրիշներ:

Ապրիլի 19, Էվերեստի բազային ճամբար, Տիբեթ, 5200 մ.:

Մենք բազային ճամբարում ենք, բարձրավանդակից բացվում է Էվերեստի հիանալի տեսարանը: Հենց այստեղ են բոլոր խմբերը ակլիմատիզացվում, հանգստանում ու բարձրանում վերև: Տարածքում տարբեր արշավախմբերի վրաններ կան: Հիմա դրանք երեսունն են, անձնակազմը տարբեր է` երկուսից մինչև քսան հոգանոց խմբեր: «7 բարձունք» խմբի բազան լուսավորված է քաղաքակրթության բոլոր բարիքներով` ճաշարանով, բիլյարդով, «տնային» կինոթատրոնով, wi-fi կապի սենյակով և գլխավորը` բաղնիքով: Բարձունքի մասին հիշեցնում են անիրական պեյզաժները, ոմանց մոտ լեռնային հիվանդության նշանները: Իմ դեպքում` անքնությունն է: Առաջին մի քանի օրը պետք է անցկացնել հանգիստ ռեժիմում: Հիմնական զբաղմունքը Էվերեստի լուսաբացն ու մայրամուտը ֆոտո ու վիդեոնկարահանելն է:

Կյանքի անցողիկության ու բարձրունքի դժվարությունների մասին հիշեցնում է ճամբարի տարածքում տեղակայված «գերեզմանը»: Գրեթե բոլոր քարերը թաքցնում են մարդկային կյանքի ապշեցուցիչ պատմություններ, նրանցից շատերի մասին գրվել են գրքեր, նկարահանվել ֆիլմեր: Էվերեստն աշխարհի ամենաբարձրադիր գերեզմանն է: Նրա ստորոտին պառկած են մոտ երկու հարյուր մարդիկ: Նրանց ոչ ոք չի թաղում, նրանք դարձել են լեռան մի մասը: Մարմիններն Էվերեստից իջեցնելն արժե մոտ երկու հազար դոլար: Բայց հարցը միայն գումարը չէ: Բարձրացողները գնում են դեպի իրենց երազանքը:

Նրանք կամ վերադառնում են հիշողություններով, կամ էլ մնում են այնտեղ ընդմիշտ: Այդպես, 2011-ին չորրորդ աստիճանի քաղցկեղով հիվանդ մի իռլանդացի, բոլորից թաքցնելով իր հիվանդությունը, բարձրացավ Էվերեստ: Նա չհասավ բարձունքին, մնացել էր հարյուր մետրից էլ քիչ: Այդ օրը ծնվեց նրա աղջիկը: Տեղի ունեցավ ռեինկարնացիա, իսկ մարմինը մնաց Էվերեստում:

Չնայած այս ամենին, մենք բոլորս մտածում ենք  կյանքի մասին, եռանդով ու հույսով լեցուն, որ կլինի հաջող արշավ: Իսկ նկարահանող խմբին մի հարց է հետաքրքրում, որը, ինչպես Վլադիմիր Վիսոցկին, տալիս են բոլորին. «Ես հարցրեցի քեզ` ինչու ես գնում լեռներ»: Ամեն մեկն իր հարցի պատասխան է փնտրում:blog_entry_934483

Ապրիլի 22, Էվերեստի միջանկյալ ճամբար, Տիբեթ, 5800 մ.:

Մենք եղանակին սովորելու փուլում ենք:  Խնդիրը`  հասնել 5800 մետրի, գիշերն անցկացնել, իսկ հաջորդ օրը նորից իջնել բազային ճամբար: Լեռներում հեռավորությունը չափվում է բարձրության մետրերով կամ քայլքի ժամերով: Ես արշավը անսպասելիորեն շատ հեշտ եմ տանում, նույնիսկ փորձում եմ կանխել արագությունս, հասկանալով, որ շտապողականությունը ուժերս կվատնի: Բայց այստեղ ամեն մեկն իր տեմպն ունի: Երբեմն դանդաղ ընթացքից ավելի ես հոգնում, քան արագությունից:

Հասնում ենք զարմանալի, գեղեցիկ բնական գոյացությունների` սառույցների բեկորների, որոնք գոյացել են հենց ճանապարհին: Այդ սառցաբեկորները Էվերեստի յուրահատուկ այցեքարտն են: Միջանկյալ ճամբարում գիշերը հարմարավետ չէ: Ցուրտն ու սովը տանջում են: Բարձունքի քաղցը մղում է դեպի վերև, բայց պետք է իջնել ներքև: Այդպիսի վերելքների ու վայրէջքների միջոցով սովորում ենք կլիմային:

Ապրիլի 24, Բազային ճամբար, 5200 մ.:

Այսօր նշում ենք խմբի անդամներից մեկի ծնունդը: Ռոման Ռեուտովին նվիրում ենք երշիկ: 5200 մետր բարձրության վրա պարերով ու երգերով երեկույթը ֆիզիկապես դժվար է, բայց շատ ոգեղեն:

Ապրիլի 25, Ռոնգբուկ մենաստան, Էվերեստի բազային ճամբար, երկրաշարժ:

Եղանակին սովորելու համար խմբի մի մասը նորից բարձրանում է վերև, բայց այս անգամ АВС առաջնային բազա, որը գտնվում է 6400 մետր բարձրության վրա: Մենք Վալդիսի նկարահանող խմբի հետ գնում ենք հին Ռոնգբուկ մենաստանը նկարահանելու: Մինչև մենաստանի ավերումը  այստեղից են սկսվել Էվերեստի հաջող ու անհաջող վերելքները: Հիմա մենաստանը մասամբ վերականգնվել է, այնտեղ ապրում են մի քանի կրոնավորներ: Նկարահանող խումբը մենաստանի ոչ մեծ հրապարակի վրա տեղադրում է իր սարքավորումները, պատրաստվում նկարահանման: Վալդիսը նկատում է, որ լեռներից իջնում է վայրի այծերի հոտ:

Ես ընկերուհուս հետ գնում եմ մենաստանի փոքրիկ սենյակը: Ինձ առաջարկում են իջնել քարանձավ: Աշխատում է կենդանական հոտառությունս` հրաժարվում եմ: Մի քանի վայրկյանից առաստաղը սկսում է դողալ, հատակը ոտքերի տակից գնում է: Մենք դուրս ենք վազում, մեզանից մեկ մետր հեռավորության վրա փլվում է մենաստանի պատը: Հասկանում ենք` երկրաշարժ է: Ես արդեն մի անգամ տեել եմ, թե դա ինչ է, այդ պատճառով էլ արագ եմ կողմնորոշվում: Տիբեթուհին գրկելով բավականին մեծ իր  երեխային մենաստանի բարձունքից փախչում է:

Մենք էլ ենք վազում ներքև: Բայց այնտեղ, որտեղից եկել ենք  տասը րոպե առաջ արդեն քարակույտ է: Ստիպված ենք տրավերսով թռիչքներ կատարել: Սպասում ենք նկարահանող խմբին: Անցնում են աննկարագրելի երկար տասը րոպեներ: Բոլորը ողջ են, բոլորն իջել են, նույնիսկ սարքավորումները չեն տուժել: Նկարահանումը չի դադարել: Վերադառնում ենք ճամբար:

Խմբի մեծ մասն արդեն վերևում է, նրանց հետ կապ չկա: Ես զանգում եմ տուն, հասցնում խոսել մայրիկիս հետ, մինչև նա Նեպալի ավերիչ, գրեթե  ութ բալանոց երկրաշարժի մասին լուրն ուրիշից կլսի: Ալեքսանդր Աբրամովը բարձրանում է վերև` խմբի հետևից: Մենք աղոթում ենք նրանց համար, ովքեր այդ պահին վերևում են` սառցե նեղ արահետների վրա: Մինչև օրվա վերջ ևս մի քանի ցնցում ենք զգում: Խուճապ չկա, կարդում ենք ինտերնետային նորությունները, հասկանում աղետի ամբողջ մասշտաբը:

Երեկոյան Սաշան հայտնում է, որ խումբը հավաքվել է, բոլորը ողջ են: Ուրիշ խմբերից տուժածներ նույնպես չկան: Անորոշությունից ու վերևում գտնվողների համար անհանգստությունից` գիշերն անցնում է անքուն: Մենք հասկանում ենք, որ այս պահին մենք գտնվում ենք ամենաապահով տարածքում` բարձրավանդակի վրա` վրաններում:

blog_entry_934488

Ապրիլի 26,  Բազային ճամբար,  5200 մ., Նոր` ավելի թույլ ցնցում:

Նեպալում նորից մեծ ավերածություններ են: Մեզ ուղեկցող շերպերը ամբողջ գիշեր փորձում են զանգել իրենց հարազատներին: Վերջապես լսում ենք, որ նրանք չեն տուժել: Կատմանդույում մարդիկ գիշերն անցկացրել են դրսում, բայց կարևորն այն է, որ ողջ են: Լեռնագնացները վերևի ճամբարներից սկսում են իջնել: Ամեն ինչ կարգին է: Իսկ լուրերի թողարկումներում ձնակույտերի, հարավային բազային ճամբարներում մահացած մարդկանց ահավոր կադրեր են ցույց տալիս:

Մեր բոլոր ծանոթները հերթով, անդադար ու նույնիսկ գիշերը զանգում են: Այդ ընթացքում Էվերեստի հարավային բազայում սարսափելի իրավիճակ է: Մենք նայում ենք նկարահանումները: Ձնակույտերը մեկը մյուսի հետևից իջնում են: 2015-ին հարավային բազայում հատկապես շատ էին լեռնագնացները, քանի որ նախորդ սեզոնը ողբերգության պատճառով ընդհատվել էր: Սեզոնի սկզբին Կխումբու սառցե հատվածում մահացել է տասնվեց շերպ: Այդ տարի հարավային բազայում զոհերի թիվը հասավ 65-ի:

Ապրիլի 27-30, բազային ճամբար, 5200 մ.:

Բոլոր խմբերն արդեն իջել են բազային ճամբար: Չինական կառավարությունը բոլորին իջեցնելու, ճամբարներ նոր մարդկանց չընդունելու ու ճամբարից մարդկանց դուրս չթողնելու  հրաման է տվել: Սպասում ենք նրանց դատավճռին, չնայած բոլորը հասկանում են, որ 99 տոկոս հավանականությամբ չինացիները դեպի լեռան բարձունք ճանապարհը կփակեն, չնայած մուսոնների սեզոնին  դեռ շատ կա: Կառավարությանն ավելի հեշտ է բոլոր արշավախմբերին տարհանել, քան անհասկանալի սեյսմակայուն իրավիճակում ռիսկի դիմել:

Մեր խմբից մի քանի տղաներ նորից բարձրանում են առաջնային АВС բազա ու նույնիսկ հասնում են Հյուսիսային պատերին: Ընդհանուր տպավորությունն այն է, որ երկրաշարժի ժամանակ պատին հայտնված մարդիկ հրաշքով ողջ են մնացել: Անցան մի քանի անորոշ օրեր, ճամբար այցելեցին չինացի մի քանի սպաներ ու հայտնեցին, որ հավաքում են բոլոր արշավախմբերի ղեկավարներին, որպեսզի հայտնեն` լեռ մագլցելու սեզոնը պաշտոնապես փակվում է:

2015-ին Էվերեստ բարձրանալու  թույլտվությունները (permit) երկարացվելու են երեք տարով: Չինական կառավարության ընդունած կանոններով` ամեն մի լեռնագնաց պետք է ստանա տասը հազար դոլար արժողությամբ permit, այն գործում է Էվերեստ բարձրանալու ժամանակահատվածի համար: Զգացողություններն ամեն մեկի մոտ յուրովի էին, սեզոնի փակման մասին լուրը լսելիս հետաքրքիր էր հետևել տարբեր մարդկանց ռեակցիաներին:

Չէ՞ որ  Էվերեստ բարձրանալուն նախորդում են  ֆիզիկական նախապատրաստությունների երկար օրերը, ամենաքիչը 15 հազար դոլար և երկու ամիս` բարձունքը հաղթահարելու համար: Իմ վերաբերմունքը տեղի ունեցածին նույնն է ամեն մի լեռ բարձրանալիս. «Լեռ, խնդրում եմ, ողջ և առողջ ներս թող, հետո էլ` դուրս»:

Էվերեստը թույլ տվեց դիպչել իրեն ու խաղաղությամբ էլ բաց թողեց: Ես շնորհակալ եմ Լեռանը: Այդ հպումը թողեց վառ հետք ու վերադառնալու  ցանկություն: Ինչպես ասում էր խորհրդային հայտնի լեռնագնաց Անատոլի Բուկրեեվը. «Լեռանը չի կարելի գրավել, կարելի է միայն նրա հետ մեկ բոյի դառնալ»: Ուրեմն ես դեռ աճելու տեղ ունեմ:

blog_entry_934493

Մայիսի 2, Էվերեստի բազային ճամբար, 5200 մ.:

Թե ինչպես են ռուսները մայիսի 9-ը նշում Էվերեստում, դարձել է լեգենդ: Ամեն տարի Ալեքսանդր Աբրամովն ու «7 բարձունք»-ը կազմակերպում են ցնող տոնակատարություն, որին մասնակցում են բոլոր արշավախմբերի անդամները:  2015 թվականին Հաղթանակի 70-ամյակը մենք պլանավորում էինք նշել հատկապես վառ: Բայց բնությունն այլ կերպ որոշեց: Բոլոր խմբերի հրաժեշտի երեկույթը ու պարտադրված վերադարձը մայիսի 2-ին էր: Հյուր եկան բոլորը, ովքեր դեռ բազային ճամբարում էին:

Ծիծաղ արցունքների միջից, թթվածնային կոկտեյլներ, որոնք պետք է օգտագործվեին ամենավերևում, պարեր մինչև ուշ գիշեր, ավանդական տորթ և խոստում, որ անպայման պետք է վերադառնալ նույն վայրը մեկ տարի հետո:

Մայիսի 4, Լհասա քաղաք, Տիբեթի մայրաքաղաքը. 3600 մ.:

Քանի որ Նեպալի ցամաքային սահմանը ավերվել է, տուն վերադառնալու միակ ճանապարհը դարձել է Լհասան: Այստեղից կարելի է թռնել Նեպալ կամ էլ Պեկին: Խմբի բոլոր անդամները որոշել են վերադառնալ Կատմանդույով: Մի քանի օր կարելի է մնալ Լհասան տեսնելու համար: Չնայած սա արդեն բոլորովին այլ քաղաք է, այն շատ է տարբերվում «Յոթ տարի Տիբեթում» ֆիլմի ներկայացրած քաղաքից: Պարզվում է, Լհասայում լավ ճանապարհներ, խանութներ, սուպերմարկետներ ու արևային էներգիայից վառվող լուսամփոփներ կան: Տիբեթը վաղուց կդառնար Չինաստանի զբոսաշրջային ատրակցիոնը, եթե չլիներ 3600 մ. բարձրության վրա: Այնտեղ հարմարավետ չէ:

Մայիսի 6, Կատմանդու, Նեպալ, 1300 մ.:

Օդանավակայանը, սովորաբար, շատ աղմկոտ է, բայց այս անգամ այն մեզ դիմավորեց լռությամբ: Արտասհամանցիների մեծ մասն արդեն մեկնել են, փրկարարները, հակառակը, եկել են, բայց կոլապսը, որի մասին հայտնում էին ԶԼՄ-ները, արդեն վերջացել էր: Առաջին րոպեները քաղաքում ուրախացնում են: Վիզուալ ավերածություններ չկային, ճանապարհներով սլանում են մեքենաներ, չնայած դրանց թիվը երկու անգամ քիչ են: Կյանքը շարունակվում է:

Մեզ պատմում են, որ ամենալուրջ ավերածություններն ու զոհերը լեռնային աղքատ շրջաններում են եղել: Լսում ենք մեր ընկերների պատմությունները, որոնք եղել են այնտեղ ու անկախ իրենց կամքից դարձել փրկարարներ: Կատմանդուի կենտրոնում տեղի ունեցած երկրաշարժի մասին հիշեցնում է միայն փլված հին թագավորական ապարանքը:

Նույնիսկ Տեմալ առևտրի կենտրոնը գրեթե չի վնասվել: Վիճակագրությամբ, ամեն 80 տարին մեկ Նեպալում լինում են ավերիչ երկրաշարժեր: Տնտեսության տեսանկյունից երկրի համար ամենավատ ամիսը ապրիլն է, քանի որ դա զբոսաշրջային սեզոնի պիկն է: Երկիրն էլ ապրում է լեռնագնացության հաշվին: Մենք հույս չունենք, որ սիրելի Նեպալը հարվածից ուշքի կգա:

blog_entry_934486

Մայիսի 15, Էլբրուսի բարձունք, 5642 մ., Ռուսաստան:

Դեռ Էվերեստի բազային ճամբարում սեզոնի փակումը հայտարարելուց հետո ես որոշեցի, որ Նեպալից վերադառնալուց հետո միանգամից փորձ կանեմ բարձրանալ Եվրոպայի ամենաբարձր կետը` Էլբրուսը: Լեռը մեզ թույլ տվեց բարձունքը հաղթահարել լավ եղանակային պայմաններում, իսկ Էվերեստում եղանակային պայմաններին սովորելը հնարավորություն տվեց զգալ բարձունքը: Էլբրուսը մեզ ներս ու հետո էլ դուրս թողեց խաղաղությամբ: Լեռը թույլ տվեց մեզ հավասարվել իր բարձունքին ու զգալ անհավատալի երջանկություն ու հաղթանակ ոչ թե իր, այլ մեր անձի նկատմամբ:

Գրել կարծիք