Ողբերգություն՝ դաջված երեխաների աչքերում. Խավարում

Ողբերգություն՝ դաջված երեխաների աչքերում. Խավարում

Պատմություն մի տղայի մասին, որի ծնողներին սպանել էին թուրքերը:

xav4«Խավարում» ֆիլմը պատմում է Արևմտյան Հայաստանում 1915-ին ծավալված դեպքերի մասին, սակայն ֆիլմում չկան թուրքերի վայրագությունների սարսափելի տեսարաններ: Այն պատմում է մի տղայի մասին, որի ծնողներին թուրքերը սպանել էին: Որբուկին փրկել էին իր մորն ու հորը սպանած երկու փամփուշտները, որոնք նա ճամբարում կորցնում է:

Բեմադրող ռեժիսոր ու սցենարիստ Արա Երնջակյանը ֆիլմում չի ընդգրկել սպանդի դաժան կադրեր: Նա փորձել է ամեն ինչ ցույց տալ երեխաների ճակատագրի տեսանկյունից: Նրանք չեն հասկանում, չեն գիտակցում, թե ինչու կորցրեցին իրենց ծնողներին: Երեխաների աչքերում դաջված ողբերգությունն ու շփոթմունքը երբեմն ավելին են ասում, քան սպանդի կադրերը:

Գրել կարծիք