Ապագայի էկոմոտորները և էլեկտրոմոբիլներն` այսօր

Ապագայի էկոմոտորները և էլեկտրոմոբիլներն` այսօր

Ե՞րբ Երևանում էլ կտեսնենք էլեկտրոմոբիլներ, որոնք չեն աղտոտի բնությունն ու շրջակա միջավայրը:

Քաղաքներում օդն աղտոտում են հիմնականում մեքենաները. տրամաբանական է, բայց պետք է փոխել աշխարհն ու ամենագնացը: Ուշադրությո՛ւն: Ֆլորենցիայում կարգելվի զբոսաշրջիկների մուտքը սովորական ավտոմեքենաներով: Ոչ ֆլորենցիացիները քաղաք մտնելու համար 2016 թվականից ստիպված կլինեն վարձակալել էլեկտրոմոբիլներ և մեծ սիրով վարել դրանք: Քաղաքապետ Մատեո Ռենցին է այդպես որոշել: Նա հայտարարել է, որ իր ղեկավարած կառույցը 2 ավտոմեքենա կունենա, ընդ որում այդ երկուսն էլ չեն աղտոտի շրջակա միջավայրը, քանի որ էլեկտրոմոբիլ են: Դրանից հետո Ֆլորենցիան կարող է դառնալ աշխարհի էկոերթևեկության մայրաքաղաքը:

«Stella»

«Stella» ընտանեկան ավտոմոբիլը աշխատում է արևային էներգիայով: Հոլանդական «Solar Team Eindhoven» ընկերության ստեղծած այս մեքենան նախատեսված է ոչ թե մեկ կամ երկու հոգու համար, այլ ամբողջ ընտանիքի: Տանիքին տեղադրված արևային վահանակների ու մարտկոցների շնորհիվ այն կարող է 1 օրվա ընթացքում 600 կմ ընթանալ:

ekomotor

«Stella»-ն ավելի շատ էներգիա է ստանում, քան ծախսում է. տնտեսված էներգիան հավաքվում է մարտկոցներում, որոնք գործի են դրվում մութ ժամանակ կամ ամպամած եղանակին:

«Tesla Roadster Sport»

«Tesla Roadster Sport» մեքենան արտադրում է «Tesla» ընկերությունը: Նրա մարտկոցը թույլ է տալիս անցնել 393 կմ: Էլեկտրոմոբիլն արժե 109000 դոլար: Մեքենայի լիցքավորումն արժե ընդամենը 4 դոլար: Միացյալ Նահանգները խրախուսում է էլեկտրոմոբիլի վարորդներին` զեղչեր տրամադրելով:

tesla

 

 

Գրել կարծիք