Ծանրամարս դելիկատես՝ կինոգուրմանների համար. Elephant

Ծանրամարս դելիկատես՝ կինոգուրմանների համար. Elephant

Երկու աշակերտներ զինված մտել էին դպրոց, գնդակահարել գրեթե բոլոր ներկաներին ու ինքնասպան եղել:

Elephant-GusVanSant3«Elephant», ԱՄՆ, 2003

Անկանխատեսելի Գաս Վան Սենթի այս կինո-կտավը «Խելոք Ուիլ Հանթինգը» ու «Գտնել Ֆորեսթերին» ֆիլմերից էականորեն տարբերվում է ձեռագրով ու ժանրով: «Փիղն» արթ հաուսի խոհանոցում եփված ծանրամարս դելիկատես է իսկական կինոգուրմանների համար: Սյուժեի հիմքում 1999-ին Միացյալ Նահանգներում տեղի ունեցած իրական դեպքեր են: Երկու աշակերտներ զինված մտել էին դպրոց, գնդակահարել գրեթե բոլոր ներկաներին ու ինքնասպան եղել: Վան Սենթը լիարժեք բացահայտել է դպրոցականների սադիզմի մոտիվները, բայց նաև կարողացել է նրանց ներաշխարհի ամենամութ կողմը մատուցել բացարձակ խաղաղության մթնոլորտում՝ դանդաղ, անվրդով ու ադրենալինի սիրահարների համար նույնիսկ ձանձրալի եղանակով: Տևական ժամանակ ֆիլմի գեղարվեստական արժանիքները վայելելուց հետո վերջաբանը պայթում է, ինչպես ամպրոպը բաց երկնքում:
«Փիղը» ոչ պրոֆեսիոնալ դերասաններով ու նվազագույն բյուջեով 17 օրում նկարահանված ֆիլմ է, որը Վան Սենթին նորից վերադարձրեց կինովարպետների անդերգրաունդ և Կաննի «Ոսկե արմավենի» բերեց:

Գրել կարծիք