Eye Care Plus-ը՝ մոբայլ ակնաբույժ. Made in Armenia (տեսանյութ)

Eye Care Plus-ը՝ մոբայլ ակնաբույժ. Made in Armenia (տեսանյութ)

Աչքերի չորության դեմ վարժությունն առաջարկում է Eye Care Plus մոբայլ ակնաբույժը:

Eye-care-plus

Հայկական Eye Care Plus հավելվածն ստուգում է տեսողությունը, հասկանում խնդիրը և առաջարկում վերականգնողական վարժություններ: Հավելվածը ոչ միայն ներառում է թեսթեր, վարժություններ, անգամ կապ է հաստանում ակնաբույժի հետ: Օգտատերերը կարող են ուղղել իրենց հարցերը բժիշկներին: ԱՄՆ բժիշկների ասոցացիայի տվյալով՝ 10 մարդուց 4-ն ունի տեսողության խնդիր: Հավելվածը մշակող թիմն այն ստեղծել է հիմանկանում զարգացող երկրների համար: Անվճար հավելվածն ամեն ամիս օգտագործում է 75.000 մարդ, ներբեռնող երկրների թոփ եռյակում են` Ռուսաստանը, Չինաստանը եւ Եվրոպան:

Յուրաքանչյուր օգտատեր ունի անհատական մարզման գրաֆիկ, որով տեսնում է կատարած վարժությունները, տեսողության ներկա վիճակը: Սկզբում ծրագիրն առաջարկում է նախավարժանք, հետո հիմնական և ռելաքսացիոն վարժությունները: Աստիճանաբար մարդկանց մոտ ձևավորվում է աչքը մարզելու սովորություն:

Eye Care Plus-ն առայժմ միայն google play-ում է, առաջիկայում այն կունենա նաև iOS-ի եւ Windows Phone տարբերակները, ստեղծող թիմն էլ 2016-ին կմասնակցի Շվեցիարիայում Seedstars World մրցույթին, հաղթողին սպասվում է մինչեւ $500 հազ. ֆինանսավորում:

Գրել կարծիք