Փակեցին, հետո բացեցին. Facebook-ը կրկին հասանելի է Թուրքիայում

Facebook-ը բողոքարկել է Թուրքիայի դատարանի վճիռը և արդյունքում Թուրքիան հանել է արգելքը:

Social-Media-Touch-HD-ForWallpapers.com_

Այսօր մի քանի ժամով Թուրքիայի իշխանությունները սեփական երկրում արգելափակել են տվել սոցիալական առաջատար ցանցերը` Twitter-ը, Facebook-ը և YouTube-ը:

Իշխանությունները փակման հիմնական պատճառ նշել են այս սոցիալական հարթակներում անցած շաբաթ տարածված Ստամբուլի դատախազի` Մեհմեդ Սելիմ Քիրազի լուսանկարները, ում պատանդ էին վերցրել, որի արդյունքում էլ սպանվեց: Այս դեպքի լուսանկարները հունից հանել է իշխանական օղակներին:

ժամեր անց, Facebook-ը բողոքարկել է Թուրքիայի դատարանի վճիռը և արդյունքում Թուրքիան հանել է արգելքը:

Ի դեպ, տեղեկատվական անվտանգության որոշ մասնագետների կարծիքով սա քողարկված քայլ է և այն միտում ունի համացանցում արգելափակել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ բոլոր լրատվական հոսքերը:

 

 

Գրել կարծիք