Facebook-ի նոր հավելվածը, որն անծանոթի զանգի մասին տալիս է ինֆորմացիա

Facebook Hello-ի օգտատերերը կարող են նաև ստեղծել «Սև ցուցակներ»:

dialer.0-671x557[1]

Facebook ընկերությունը պաշտոնապես ներկայացրեց Hello հավելվածը, որը նախատեսված է Android-ում ներդրված զանգերի հավելվածին փոխարինելու համար: Սմարթֆոնի վրա զանգ ընդունելու դեպքում այն հավելվածը ցուցադրում է օգտատիրոջ Ֆեյսբուքի պրոֆիլի ինֆորմացան:Այս մասին գրում է բլոգեր-ծրագրավորող Արմեն Մկրտչյանը:

Այսպիսով անծանոթ համարից զանգ ստանալու դեպքում սմարթֆոնի էկրանին կցուցադրվի տվյալ համարի տիրոջ մասին լրացուցիչ տվյալներ՝ անուն ազգանուն, աշխատանքի վայր և այլն:

Facebook Hello-ի օգտատերերը կարող են նաև ստեղծել «Սև ցուցակներ» և արգելափակել այդ ցուցակում գտնվող մարդկանց զանգերը: Հնարավորություն կա նաև փնտրել այլ մարդկանց և ավելացնել հեռախոսի կոնտակտների մեջ:
Տվյալ պահին Facebook Hello հավելվածը անվճար հասանելի է Google Play-ում մի շարք երկրների համար: Ցավոք սրտի Հայաստանի օգտատերերի համար այն դեռևս անհասանելի է, սակայն կարող եք ներբեռնել Apk ֆայլը և տեղադրել: Այս ճանապարհով հեռախոսի վրա հավելվածներ տեղադրելու համար պետք է կարգավորումներում միացնեք «unknown source» ֆունկցիան (Settings-Security-Unknown sources):

 

 

Գրել կարծիք