Facebook-ը սեփական վիրտուալ օգնականն ունի՝ Facebook M

Facebook-ը սեփական վիրտուալ օգնականն ունի՝ Facebook M

Վիրտուալ թվային օգնականը վեբ-ծառայություն է կամ հավելված, որը կատարում է նաև անձնական քարտուղարի դեր:

Facebook սոցցանցը գործարկել է Facebook M կոչվող սեփական վիրտուալ օգնականին, որի օգնությամբ սոցցանցի օգտատերը կարող է սեղան պատվիրել ռեստորանում, տաքսի կանչել, օգնել մտերիմներին նվերներ ընտրելու հարցում կամ պատասխանել հետաքրքրող հարցերին: Այս մասին գրում է PanARMENIAN.Net-ը:
Վիրտուալ թվային օգնականը վեբ-ծառայություն է կամ հավելված սմարթֆոնների և անհատական համակարգիչների համար, որը կատարում է նաև անձնական քարտուղարի դեր: Լուծում է ժամանակացույցի պլանավորման, առօրյա գործերի կազմակերպման և կատարման և կոնկրետ մարդու կարիքների համար բովանդակային տեղեկատվության որոնման հարցեր: Վիրտուալ թվային օգնականի հիմնական նպատակն է թեթևացնել և օպտիմալացնել մարդու գործունեությունը, ինչը թույլ է տալիս դասել այն հարց ու պատասխանի համակարգերի շարքին:
Facebook M-ը կառուցված է արհեստական ինտելեկտի տարրերի կիրառմամբ, որին հասանելի չէ օգտատերի աքաունթում հրապարակված տեղեկատվությունը, և որը ստանում է բոլոր տվյալները վերջինիս հետ նամակագրությունից` նաև ներկայանալով որպես ուսուցանող համակարգ: Իսկ ինչ-որ վիճահարույց հարցերի դեպքում առավել ճշգրիտ մոտեցում ապահովելու համար օգնականի աշխատանքին մասնակցում են օպերատորները: Facebook M-ից դեռ կարող են օգտվել սոցցանցի միայն Սան Ֆրանցիսկոյի բաժանորդները: Սակայն թեստավորումից հետո այն հասանելի կդառնա նաև մյուս օգտատերերին: Մինչ այդ Facebook M-ը հավանաբար արդեն օպերատորների կարիքը չի ունենա և լիարժեք վիրտուալ օգնական կդառնա:

Գրել կարծիք