10 ամենահայտնի հեքիաթները

10 ամենահայտնի հեքիաթները

Մի օր մենք բոլորս նորից սկսում ենք հեքիաթներ կարդալ: Սա կհասկանա յուրաքանչյուր մեծահասակ, երբ ձեռքը վերցնի մանկական մի հեքիաթ։ Հեքիաթներն ավելի խորիմաստ են, քան կարող է թվալ առաջին հայացքից:

1

ՄԱՐՋԵՐԻ ՈՒԻԼՅԱՄՍ ԹԱՎՇՅԱ ՃԱԳԱՐԸ (Margery Williams. «The Velveteen Rabbit»)

«Դու իսկական ես դառնում, երբ քեզ իսկապես սիրում են»:

Փոքրիկ տղայի ու թավշյա խաղալիք ճագարի ընկերությունն այնքա՜ն իրական է: Փափուկ Ճագարն այնքան սիրուն ու ջերմ կերպար է՝ ընթերցելիս մոռանում ես, որ հեքիաթ է: Երբ տղայի մայրն ու բժիշկը որոշում են խաղալիք ճագարը նետել աղբաման, թվում է՝ այնքա՜ն նման է մեծերի իրականությանը, որտեղ հեշտությամբ մոռանում են հնացած, օգտագործած իրի, անցած-գնացած սիրո կամ ընկերության մասին: Բայց ո՛չ: Սա հեքիաթ է, ու այստեղ էլ, բարեբախտաբար, ամեն ինչ ավարտվում է բարեհաջող ու լուսավոր, ինչպես հեքիաթում:

 

 

 

 

2

ՍԵՐԳԵՅ ԿՈԶԼՈՎ «ՈԶՆՈՒԿԸ ՄՇՈՒՇՈՒՄ» (Сергей Козлов.ն«Ежик в тумане»)

«Դու միայն պատկերացրու՛. ես չկամ, դու նստած ես մենակ, ու մեկը չկա, որ հետը խոսես»:

Խորհրդային գրականության գլուխգործոցներից մեկն է: Դրականի, իմաստունի ու բարու մեկտեղում: Մանկության այս հրաշք աշխարհում Ձեզ անհամբեր սպասում են հին, սիրառատ ընկերները և նրանց զարմանահրաշ արկածները. զբոսանք մշուշում, ամպ-ձիուկներով ճամփորդություն դեպի Տիլի-Միլի-Տրյամդիայի երկիր, աշնանային ձկնորսություն և ամենաիսկական տնային ծով, որն աղմկում ու շարժվում է: Համալրե՛ք այս ամբողջն իմաստուն մտքերով, և ամենաիսկական հրաշքը Ձեր ձեռքին է՝ Կոզլովի Ոզնուկի տեսքով:

 

 

1
ՀԱՆՍ ՔՐԻՍՏԻԱՆ ԱՆԴԵՐՍԵՆ ԼՈՒՑԿԻՆԵՐՈՎ ԱՂՋԻԿԸ (Hans Christian Andersen.
«The Little Match Girl»)

«Ես գիտեմ՝ հենց որ լուցկին մարի, դու կգնաս, ինչպես գնացին տաք վառարանը, հրաշալի տապակած սագը և սքանչելի տոնածառը»:

Երբ սառչում ես ոչ թե եղանակի, այլ մարդկանց պատճառով: Աղջկա մասին է, որը ջերմության կարիք շատ էր զգում, որը ծնվել էր այս դաժան ու անտարբեր մարդկանց աշխարհում: Անդերսենի «Լուցկիներով աղջիկը» ցավեցնում է, շա՜տ է ցավեցնում հոգին: Չէ՞ որ աղջիկը, չնայած ամենին, չի մեղադրում մարդկանց: Նա ուղղակի հիանում է Նոր տարվա տոնով՝ նայելով ուրիշների պատուհանից ներս: Չէ՞ որ նա իր տատիկի հետ վերջում հայտնվում է աշխարհում, որտեղ չկար սով ու ցուրտ…

 

 

1ՕՍԿԱՐ ՈՒԱՅԼԴ ՀԱՎԱՏԱՐԻՄ ԸՆԿԵՐԸ  (Oscar Wilde.«The Devoted Friend»)

«Շատերն են ճիշտ վարվում, բայց քչերն են կարողանում ճիշտ խոսել: Նշանակում է՝ խոսելն ավելի դժվար է, հետևաբար ավելի պատվաբեր»:

Ուայլդը ունիկալ գրող է և անաչառ մարդաբան: Նրա յուրաքանչյուր գործը արժանի է ուշադրության: Հեքիաթները նույնպես: «Հավատարիմ ընկերը» լի է Ուայլդին բնորոշ սարկազմով: Այստեղ հեքիաթի ժանրին բնորոշ ստանդարտ չեք գտնի, երբ մարդիկ պատմում են կենդանիների մասին: Ճիշտ հակառակը: Մի՛ սպասեք նաև happy end-ի: Բարոյախոսությո՞ւն: Դա էլ է Ուայլդը թողել ընթերցողի հայեցողությանը:

 

 

 

girqՏՈՆԻՆՈ ԳՈՒԵՐԱ ՍՊԻՏԱԿԱՄՈՐՈՒՍ ԱՌՅՈՒԾԸ  (Tonino Guerra. «Il Leone dalla Barba Bianca»)

«Մենք շարունակ հեռանում ենք իրարից: Ու երբ դեմ դիմաց ենք դուրս գալիս, չենք իմանում՝ ինչ ասել: Ահա թե որքան անպետք ենք դառնում միմյանց համար»:

Ամադեո անունով առյուծը երկար տարիներ սենյոր Պիրետիի կրկեսի աստղն էր: Նա շրջապատված էր երկրպագուներով, իսկ կյանքի ամեն օրը Լեոյի համար տոն էր: Մի օր Լեոն սիրահարվում է: Բայց նրանց վիճակված չէր միասին լինել: Այդ պահից նրա կյանքը փոխվում է: Կրկեսի ուրախ առյուծի մնացած օրերն անցնում են՝ կյանքի իմաստի ու ազատության մասին խորհելով: Նրա փառքը վաղուց անցել է, և ինքն էլ տիրոջ համար՝ ուղղակի կենդանի: Տխուր պատմություն՝ ծերության, չիրականացած երազանքների ու գոյության անհեթեթության մասին:

 

 

tvenՄարկ Տվեն. «Յանկին Կոննեկտիկուտից` Արթուր արքայի ամրոցում» (Mark Twain. «A Connecticut Yankee in the King Arthur’s Court»)

«Հասկանո՞ւմ եք, մարդը երբեք լիարժեք չի լինում մի երկրում, որտեղ կան պաշտոններ ու կաստաներ»:

Ո՞վ չի սիրում ժամանակի միջով ճամփորդող մարդկանց մասին պատմությունները։ Ո՞վ չի պատկերացրել իրեն պատմական որևէ դարաշրջանում։ Տվենն առաջարկում է Մերլինի հետ հետ գնալ 13-րդ դար, որն ընկնում է Արթուր արքայի ամրոց, ապա ներկա լինում սեփական մահապատժին և փրկվում արևամուտի շնորհիվ։ Հեքիաթը հումորային լեզվով է գրված ու համեմված է հարուստ ֆանտազիայով, իսկ ենթատեքստում արդարության մասին մտորումներն են։

 

 

 

lindgridԱստրիդ Լինդգրեն. «Ռոնյան՝ ավազակի աջիկը» (Astrid Lindgren. «Ronia the Robber’s Daughter»)

«Գիտե՞ս՝ ինչի մասին եմ մտածում. թե որքան հեշտ է կործանել ամեն ինչ չնչին հիմարության պատճառով»։

Աստրիդ Լինդգրենին ճանաչում ենք որպես «Կտուրին ապրող Կառլսոնի» հեղինակի։ Բայց շվեդ գրողն ունի մեկ այլ հանճարեղ ստեղծագործություն ևս։ Ռոնյան ու Բիրկը տարբեր ցեղախմբերից են։ Նրանք իրավունք չունեին շփվել իրար հետ։ Բայց մի օր պատահաբար հանդիպում են, ընկերանում։ Նրանց այլևս անհնար է բաժանել։ Այս հեքիաթը պետք է կարդալ ձմռանը։ Այս պատմությունը ծնողների սիրո, ազատության, ընկերության մասին է և այն մասին, որ եթե անգամ մեծ է գայթակղությունը, դավաճանել չի կարելի։ Ու նաև այն մասին, որ չպետք է վախենալ։ Այս պատմությունը պետք է կարդան բոլորը՝ մեծ թե փոքր։
rodariՋաննի Ռոդարի. «Հեքիաթներ հեռախոսով » (Gianni Rodari. «Favole al telefono»)

«Նա իրեն խորամանկի տեղր էր դրել, բայց ամենևին էլ այդպիսին չէր։ Ո՜վ գիտի՝ ինչու են բարի սրտով մարդիկ փորձում թաքցնել այն»։

Համառն ու ինքնասածին տարբեր բաներ են։ Առաջինը հաղթանակի է բերում, երկրորդը՝ հիասթափեցնում։ Հենց այս մասին է իտալացի հեքիաթասացը պատմում հեռախոսով։ Հեքիաթների այս ժողովածուում հատկապես ուշադրության է արժանի «Մարդը, որը ցանկանում էր գողանալ Կոլիզեյը»։ Մի օր նրա  խելքին փչում է գողանալ Հռոմի պարծանքը։ Նա պարզապես չէր ցանկանում այդ գեղեցկությունը կիսել ուրիշների հետ։ Սկսում է ամեն օր Կոլիզեյից մի կտոր քար գողանալ ու թաքցնել տանը։ Հետո՝ տարիներ անց, պարզում է, որ Կոլիզեյը չի տուժել այդ բարբարոսությունից։ Միայն իր տարիներն են անցել անիմաստ։

 

 

yanՅան Բժեխվա. «Պան Կլեկսի ակադեմիան» (Jan Brzechwa. «Academy of Mr. Kleks»)

«Եվ ինչո՞ւ, պա՛ն Կլեկս, սովորեցրիք ինձ մտածել»։

Բավական է միայն ասել, որ պան Կլեկսի ակադեմիայում իրականանում են մանկության բոլոր երազանքները։ Այստեղ միահյուված են աշխարհի բոլոր-բոլո՜ր հեքիաթները։ Չեխ գրողը ստեղծել է հրաշքների մի  տիեզերք, որտեղ ամեն ընթերցող կարող է իրեն հեքիաթի հերոս երևակայել։ Ակադեմիայում կատարվող հրաշքները վերապատմել նշանակում է ժամանակ կորցնել։ Պան Կլեկսի աշխարհին ծանոթանալու համար պետք չէ մանուկ լինել։ Այս գիրքը կարելի է կարդալ ամեն տարիքում։

 

 

 

tolkinՋոն Տոլկին. «Հեքիաթներ հրաշքների աշխարհից» (John R.R. Tolkien. «Tales from the Perilous Realm»)

«Գրքերը, ինչպես հագուստը, պետք է համապատասխանեն չափսերով»։

«Մատանիների տիրակալի» և «Հոբբիթի» հեղինակն է Տոլկինը։ Դրանց մասին խոսելն ավելորդ է։ Ո՞վ չի տեսել ֆիլմերը։ Հիմա՝ Տոլկինի հեքիաթների մասին։ Դրանցով պետք է հիանալ, դրանց մասին պետք է երազել։ 5 հեքիաթ՝  կատարելապես բարի, մի քիչ տխուր ու չափազանց լուսավոր։ Ռովեր անունով շնիկին հրաշագործը վերածում է փափուկ խաղալիքի։ Սկզբում նա ընկնում է խաղալիքների խանութ, հետո հայտնվում է մեկ այլ հրաշագործի ձեռքում, որն էլ Ռովերին ուղարկում է անհավանական արկածներով լի ճամփորդության։

 

 

 

 

 

 

Գրել կարծիք