Ինչպե՞ս հագնվել նորաձև, բայց էժան

Ինչպե՞ս հագնվել նորաձև, բայց էժան

«Կապույտ ջինսով, իհարկե, հարմարավետ է, բայց անհետաքրքիր է»:

Բլոգեր Անժելան համարում է, որ աղջիկների բախտը բերել է և իր փորձից ելնելով` փորձել է բացահայտել, թե ինչպես լինել նորաձև, բայց գնումներ կատարել էժան:

«Մենք ունենք մեծ հնարավորություն լինել գեղեցիկ և կանացի` օգտագործելով նորաձևության և դիմահարդարման գաղտնիքները: Սակայն փողոցում քայլելիս նկատում եմ աղջիկների, որոնք մոռանում են դրա մասին: Շատ աղջիկներ ջինսե տաբատները համադրում են անգույն բլուզների և սև բաճկոնների հետ: Դրանց գումարե՛ք չխնամված մազերը և make up-ի բացակայությունը, ու սարսափը պատրաստ է: Կապույտ ջինսով, իհարկե, հարմարավետ է, բայց անհետաքրքիր է: Այն ունի սահմանափակ երանգներ: Նրան կարելի է փոխարինել գունավոր ջինսով կամ կլասիկ տաբատով, կիսաշրջազգեստով կամ շորտով, որոնք գործված զուգագուլպաներով շատ գեղեցիկ են:

Շատ աղջիկներ կարծում են, որ արտաքին տեսքը նշանակություն չունի, կարևորը հարուստ ներաշխարհն է: Այո՛, ներաշխարհը մեծ նշանակություն ունի, բայց արտաքին տեսքն է Ձեր այցեքարտը: Եվ, ի վերջո, ոչ ոք չի կարող գուշակել, թե երբ և որտեղ կհանդիպի իր երազանքների ասպետին:

Իհարկե, ոչ միշտ է ցանկալի ունենալ վառ և ցայտուն դիմահարդարում: Օրինակ՝ ուսումնական հաստատություն կարող եք գնալ բնականին մոտ make up-ով: Ձեզ եմ ներկայացնում իմ ձեռքի աշխատանքները, որոնք դրա վառ օրինակն են:

Angela

Այս երկու նկարներում ներկայացված է բնական nude make up: Ցանկացած դեմք պետք է մոտեցնել օվալի, ինչը կատարվում է արհեստական լույսի և ստվերի միջոցով: Իսկ այս նկարների make up-ը կարելի է օգտագործել ցանկացած միջոցառման ժամանակ:

Դուք կասեք, որ նորաձև հագնվելու համար հարկավոր է շատ գումար: Սխալվում եք: Այսօր Երևանում բացվել են շատ խանութներ, որտեղ կարող եք համեստ միջոցներով գնել նորաոճ և յուրօրինակ հագուստ»:

Գրել կարծիք