Նոր թրենդ. Գրվածքներ մեջքին

Նոր թրենդ. Գրվածքներ մեջքին

Ֆեշն բլոգեր Գալյանն այս անգամ էլ անդրադարձել է վերնահագուստի մեջքի գրվածքների և պատկերների տարածման միտումի և հագուստում նոր թրենդի կիրառմանը:

Ե՛տ նայիր ու տե՛ս…Հայկոյի հայտնի երգի բառերը լավագույն կերպով բնութագրում են ամենահետաքրքիր և ակտուալ թրենդներից մեկը: Խոսքը վերնահագուստի մեջքի գրվածքների և պատկերների տարածման միտումի մասին է:

Հագուստի վրա տեքստերի և տարատեսակ պատկերների տեղադրումը հայտնի և տարածված միջոց է այդ հագուստը «խոսուն» դարձնելու կամ պարզապես զարդարելու համար: Տասնամյակներ ի վեր հագուստի դետալները, մասնավորապես շապիկները, զարդարվում էին դիմացի հատվածից:

Նոր միտումը հարցին մոտենում է մյուս կողմից՝ մեջքից: Եվ կարծես այսպես նույնիսկ ավելի էֆեկտիվ է: Նախ և առաջ՝ մեջքի տարածքը մեծ է, և շատ քիչ է հավանական, որ այն կփակվի մեկ ուրիշ հագուստով:

57 PRINT-2

Մյուս կողմից՝ համաձայնե՛ք, որ վերջում ասված խոսքն ավելի ազդեցիկ է և ավելի երկար է հիշվում. այդպես էլ՝ մեջքին գրված կարգախոսը:



Առավել մեծ «տարածք» և ինքնարտահայտվելու հնարավորություն են տալիս վերարկուները (այո՛, նրանց վրա այժմ նույնպես գրում են) և օվերսայզ բաճկոնները: Երևի հենց այդ պատճառով առավել հաճախ հենց դրանք են դառնում հայտնի street style բլոգների «հերոսները»: Անձամբ իմ ամենասիրելի մոդելը դիզայներ Maria Hitcher-ի՝ Zemfira-ի երգերից մեկի մեջբերումներով վերարկուն է:

57 PRINT

Ինչպես և մնացած բոլոր պարագաներում, շատ կարևոր է հումորի զգացումը. ամենահաջող տարբերակները նրանք են, որոնք ունեն հումորի կամ հեգնանքի տարրեր: Մեջքի գրվածքներով բոմբերներ, rocker jacket-ներ և ջինսային բաճկոններ կան նաև երևանյան խանութների նոր տեսականիներում:

 

Գրել կարծիք