Ferrari Segio. Հրաշալի վեցյակը

Ferrari Segio. Հրաշալի վեցյակը

«Սա միակն է Հայաստանում»: Այսպիսի արտահայտություններ հաճախ կլսեք, եթե այցելեք մեքենաների շուկա կամ զրուցեք ավտոսիրողների հետ: Ներկայացնելիս օգտագործում են բոլոր հնարավոր տերմինները՝ ռեսթայլինգից մինչև սրահի կահավորում:

Երբ տիրոջից հեռանաք ու որոշեք ստուգել նրա ասածը, արագ կպարզեք, որ այդ մակնիշից՝ այդ հնարավորություններով, առնվազն տասը կան հենց մայրաքաղաքում: Պատճառը ոչ պաշտոնական տեղեկությունն է. նույնն է, եթե ծնողն ասում է` իմ որդին աշխարհի ամենագեղեցիկ տղան է:

Այս մեքենան Երևան դեռ չի հասել. երբ հասնի, վստա՛հ եղեք, որ նա միակն է Հայաստանում, առավելագույնը նրանից կարող եք վեցը տեսնել, բայց ամբողջ աշխարհում, որովհետև «Ferrari Segio»-ն թողարկվելու է ընդամենը 6 օրինակով:

Screen7

Ferrari

Նոր «Ferrari»-ն ունի 7-աստիճան փոխանցման տուփ. սա իսկապես երազանք է: 605 ձիաուժ հզորությամբ և 4,5 լիտր ծավալով V8 շարժիչը արագություն և թեթևություն սիրող վարորդների համար վերբանական երևույթ է: Մեքենան 100 կմ/ժ արագություն է հավաքում ընդամենը 3 վայրկյանում: Մեքենան կուպե կաբրիոլետ դասի է, սրահը հարմարեցված է բծախնդիր վարորդին գրավելու համար, հարմար է բաց և ուղիղ մայրուղիներով երթևեկելու համար: «Ferrari Segio»-ն արտադրվել է իտալացի ավտոդիզայներ Սերխիո Պինինֆարինայի պատվին և կարժենա մոտ 3 միլիոն դոլար: Անվտանգ երթևեկ:

Գրել կարծիք