Ferrari Segio. 3 միլիոն դոլար ու ընդամենը 6 օրինակ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Այս մեքենան Երևան դեռ չի հասել. երբ հասնի, միակը կլինի Հայաստանում: Առավելագույնը նրանից կարող եք վեցը տեսնել:

«Սա միակն է Հայաստանում»: Այսպիսի արտահայտություններ հաճախ կլսեք, եթե այցելեք մեքենաների շուկա կամ զրուցեք ավտոսիրողների հետ: Տեխնիկական առավելությունները ներկայացնելիս օգտագործում են բոլոր հնարավոր տերմինները՝ ռեսթայլինգից մինչև սրահի կահավորում:

2013-Ferrari-Sergio-Concept-Front

Այս մեքենան Երևան դեռ չի հասել. երբ հասնի, միակը կլինի Հայաստանում, առավելագույնը նրանից կարող եք վեցը տեսնել, բայց ամբողջ աշխարհում, որովհետև Ferrari Segio-ն թողարկվելու է ընդամենը 6 օրինակով:

Pininfarina Sergio Concept Geneva 2013

Նոր Ferrari-ն ունի 7-աստիճան փոխանցման տուփ. սա իսկապես երազանք է: 605 ձիաուժ հզորությամբ և 4,5 լիտր ծավալով V8 շարժիչը արագություն և թեթևություն սիրող վարորդների համար վերբանական երևույթ է: Մեքենան 100 կմ/ժ արագություն է հավաքում ընդամենը 3 վայրկյանում:

2013-Ferrari-Sergio-Concept-Front-Design

Մեքենան կուպե կաբրիոլետ դասի է, սրահը հարմարեցված է բծախնդիր վարորդին գրավելու համար, հարմար է բաց և ուղիղ մայրուղիներով երթևեկելու համար:

Ferrari Sergio.

Ferrari Segio-ն արտադրվել է իտալացի ավտոդիզայներ Սերխիո Պինինֆարինայի պատվին և կարժենա մոտ 3 միլիոն դոլար: Անվտանգ երթևեկ:


newmag #56

Գրել կարծիք