Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմ. Տասը նախագիծ

Կինոպլատֆորմն արդեն ֆինանսավորել է 17 կինոնախագիծ` Հայաստանից և Թուրքիայից:

11412319_1125564217460429_4723062063911172877_n

Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմի նախագծերի զարգացման 14-րդ աշխատաժողովը տեղի կունենա «Ոսկե Ծիրան» Երևանի 12-րդ միջազգային կինոփառատոնի  շրջանակներում հուլիսի 13-ից 14-ը: Աշխատաժողովը ներառում է մասնագիտացված դասընթացներ, հանդիպումներ և նախագծերի ներկայացումներ: Ժյուրիի որոշմամբ նախապես ընտրված տասը  նախագծերից մեկին կշնորհվի ֆիլմի արտադրության աջակցության մրցանակ՝ 10 000 ԱՄՆ դոլարի չափով:

Ընդհանուր առմամաբ աշխատաժողովին ներկայացվել է 24 հայտ և մրցույթին մասնակցելու համար ընտրվել է 10-ը (5-ական` Թուրքիայից և Հայաստանից):

1. «Խաթուն», ռեժ. Բելգին Չենգիզ, պրոդ. Սերխան Աչար, Թուրքիա – վարվեագրական
2. «Մուրատ», ռեժ. Սոնա Քոչարյան, Մարինե Քոչարյան, Հայաստան – վավերագրական
3. «Ես Նիզիբից եմ», ռեժ. Ռաֆֆի Նիզիբլյան, Հայաստան – վավերագրական
4. «ՀՈՄՖՈՒԼ», ռեժ. Գագիկ Ղազարյան, պրոդ. Էլիզաբեթ   Հանդլ, բեմադրող օպերատոր. Մահիր Յըլդիզ, Թուքիա/Հայաստան/Ավստրիա/ԱՄՆ – վավերագրական
5. «Ան-տարածքներ», ռեժ. Չանթալ Փարթամյան, Հայաստան/Լիբանան – վավերագրական
6. «Լռություն», ռեժ./պրոդ. Դիանա Մկրտչյան, Հայաստան/Ֆրանսիա – վավերագրական
7. «Կ’աՐ», ռեժ.Սենեմ Գոկչե, Թուրքիա – կարճամետրաժ
8. «Պատահաբար», ռեժ. Ավիվա Բարխուդարյան, պրոդ. Նորիկ Քեշիշյան, Հայաստան/Գերմանիա – կարժամետրաժ
9. «Մի կաթիլ ջուր», ռեժ. Սաբրի Ումու Բոզիյլ, Թուրքիա – կարժամետրաժ
10. «Օտարում», ռեժ./պրոդ. Հաջի Օրման, Թուրքիա – կարժամետրաժ

 Հայտերի հիմնական մասը համատեղ արտադրություններ են:

 Երևայան ՀՏԿՊ աշխատաժողովի ժուրիի անդամներն են`

–   Չիգդեմ Մաթեր, Թուրքիա, «Անադոլու Կուլտուր» կազմակերպության խորհրդատու, պրոդյուսեր;
–  Մելեք Ուլագայ  Թայլան,  Թուրքիա, ռեժիսոր և պրոդյուսեր
–   Ադելինա Ֆոն Ֆյուրստենբերգը, Շվեյցարիա, Արվեստի միջազգային համադրող և անկախ կինոպրոդյուսեր;
–  Գոդձե Օնարան, Թուրքիա, կինոքննադատ, կինոամսագրի խմբագիր
–   Գեղամ Մանուկյան, Հայաստան, ռեժիսոր, պրոդյուսեր, Երկիր Մեդիա հեռուստատեսության նորությունների և քաղաքական հաղորդումների ղեկավար
–   Ինա Սահակյան, Հայաստան, ռեժիսոր, պրոդյուսեր, Բարս Մեդիա վավերագրական ֆիլմերի ստուդիայի փոխտնօրեն
–   Սուսաննա Հարությունյան, Հայաստան, կինոքննադատ, Ոսկե Ծիրան Երևանյան Միջազգային Կինոփառատոնի գեղարվեստական ղեկավար:

 Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմն իր գործունեությունը սկսել է 2008 թվականին` «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի (Հայաստան) և «Անադոլու Քյուլթուր» կազմակերպության (Թուրքիա) համատեղ նախաձեռնությամբ: Այն կապեր է ստեղծում երկու երկրների կինոգործիչների միջև, խրախուսում և աջակցում է համատեղ կինոարտադրությունը: Կինոպլատֆորմն արդեն ֆինանսավորել է 17 կինոնախագիծ` Հայաստանից և Թուրքիայից:

 

Գրել կարծիք