Մեծ էկրանի վարկանիշային ֆիլմերը

Մեծ էկրանի վարկանիշային ֆիլմերը

«Ուզո՞ւմ եք պարզել ճշմարտությունը: Ինքնե՛րդ պարզեք: Այն վախենում է միայն Ձեզանից»:

1«Հանճարեղ գեղեցկություն» («La grande bellezza») Ռեժիսոր` Պաոլո Սորենտինո Գլխավոր դերում ՝ Թոնի Սերվիլոնի

Երկիր՝ Իտալիա

Ժանր՝ դրամա

Իտալիայում ամենաքննարկվող ֆիլմն է վերջին մեկ ամսվա ընթացքում: Ներկայացվել է «Օսկար- 2014»-ին: Ֆիլմում իրադարձությունները սկսվում ու զարգանում են 65-ամյա գրող ու լրագրող Ջել Գամբերդելնի շուրջը:

Այս կինոնկարը պատմում է ժամանակակից հասարակության ինտելեկտուալ շերտի իրական վարքուբարքի, ստեղծագործ մարդու ներքին դատարկության և ստեղծագործական անկարողության մասին: Ֆիլմը հասցրել է ներկայանալ Կանն ու մնալ առանց մրցանակի:

 

 

newmag#48«Հրաժեշտի քառյակ» («A Late Quartet») Ռեժիսոր` Յարոն Զիլբերման Գլխավոր դերում ՝ Ֆիլիպ Սեյմուր Հոֆման

Երկիր՝ ԱՄՆ

Ժանր՝ դրամա

«Հրաժեշտի քառյակ»-ի գրեթե բոլոր դերակատարները ֆիլմի հետ ներկայացվել են «Օսկար»-ի: Ռեժիսորն ու սցենարիստը Յարոն Զիլբերմանն է: «Հրաժեշտի քառյակ»-ի պրեմիերան կայացել է հոկտեմբերի 4-ին, սակայն այն արդեն հասցրել է հավաքել ամենադրական մեկնաբանությունները: Նյույորքյան հայտնի սիմֆոնիկ քառյակի մասին է: Պարզվում է, որ երաժիշտների հայտնի այս խումբը վաղուց խեղդված է անձնական ու աշխատանքային խնդիրների մեջ, և յուրաքանչյուր երաժիշտ գիտի՝ իր ամենամեծ խնդիրը որն է:

 

 

movies-fifth-estate-poster-benedict-cumberbatch-daniel-brulhl-julian-assange(«The Fifth Estate»)Ռեժիսոր` Բիլ ՔոնդոնԳլխավոր դերերում՝ Բենեդիկտ Քամբերբետչ, Դանիել Բրյուել, Էնթոնի Մաքի

Երկիր՝ Մեծ Բրիտանիա, Բելգիա

Ժանր՝ դրամա, թրիլեր

Ռեժիսոր Բիլ Քոնդոնի «Հինգերորդ իշխանություն»-ը մի քանի շաբաթ առաջ հայտնվեց կինոէկրաններին ու պայթած ռումբի ազդեցություն գործեց կինոաշխարհում: Քաղաքական գործիչները, միմյանց հերթ չտալով, հայտարարում են` ֆիլմը պետք է արգելվի: Ցուցադրմանը դեմ է նույնիսկ ֆիլմի գլխավոր հերոսը` Ջուլիան Ասանժը: Նրա մասին է այս ֆիլմը:

– Այս ֆիլմի հիմքում կեղծ փաստեր են: Հեղինակը փորձում է ոչնչացնել ինձ ու իմ կազմակերպությունը,– ֆիլմի պրեմիերայից հետո հայտարարել է Ջուլիան Ասանժը:

Ինչպե՞ս ստեղծվեց վիկիլիքսը, ովքե՞ր ու ինչպե՞ս վաճառեցին պետական գաղտնիքները, ո՞վ է Ջուլիան Ասանժը, և ինչո՞ւ նրա անունը հայտնվեց վտանգավոր մարդկանց ցուցակների առաջատար դիրքերում: Ֆիլմում, որը պատասխանում է բոլոր այս հարցերին, Ջուլիան Ասանժին մարմնավորում է Բենեդիկտ Քամբերբետչը:

«Հինգերորդ իշխանություն»-ը լրտեսական թրիլեր է, հիմքում իրական փաստեր են:

Ֆիլմի նախնական անվանումն էր «Մարդը, որը վաճառեց աշխարհը»: Այն փոխեցին, երբ Ասանժը կարդաց սցենարը, տվեց իր համաձայնությունը` պայմանով, որ պետք է փոխվի ֆիլմի անվանումը: Տարօրինակ է, որ ֆիլմի սկզբնական շրջանում Ասանժն ամեն կերպ աջակցում էր ֆիլմի ստեղծմանը, սակայն պրեմիերայից հետո հայտարարեց` ինքն ուզում է, որ այս ֆիլմը ոչ միայն արգելեն, այլև երբեք չցուցադրեն կինոթատրոններում:

Կինոգետների խորին համոզմամբ՝ ֆիլմի ամենապատասխանատու առաքելությունը բաժին է հասել Քամբերբետչին: Նա ստեղծել է միստիկ, խորհրդավոր և իսկապես լուրջ մարդու կերպար: Քամբերբետչն այլընտրանք չուներ էլ: Ասանժի տեսակն է այդպիսին:

 

Գրել կարծիք