Մայքլ Ֆելփս. 50 հաղթանակ

Մայքլ Ֆելփս. 50 հաղթանակ

12 տարվա կարիերայի ընթացքում Մայքլ Ֆելփսը հասցրեց մասնակցել 4 օլիմպիադայի, սահմանեց համաշխարհային 39 ռեկորդ և իր անվան դիմաց ունի 50 հաղթանակ:

57 ոսկի, 11 արծաթ, 3 բրոնզ: Եկավ այլ բաներով զբաղվելու ժամանակը: Չեմպիոնը կարիք ուներ հանգիստ ապրելակերպի, ուզում էր չշտապել, ժամացույցին չնայել, չպլանավորել ու չպայմանավորվել: Առաջին հերթին հարկավոր էր ազատվել բանակային ռեժիմին հատուկ ամենօրյա մարզումներից:

50-րդ ոսկին նրան ստիպեց վերհիշել անցած ուղու ամենահաջողված կամ չստացված նախաձեռնությունները: Վերաիմաստավորեց, ամփոփեց ու վճռեց հեռանալ 2012-ի օլիմպիական խաղերից հետո: Բոլոր ժամանակների ամենաարդյունավետ օլիմպիականն արդեն 27 տարեկանում ավարտեց իր երբեմն անվերջանալի թվացող ճանապարհը:

12 տարվա կարիերայի ընթացքում Մայքլ Ֆելփսը հասցրեց մասնակցել 4 օլիմպիադայի, սահմանեց համաշխարհային 39 ռեկորդ: Երբ Միացյալ Նահանգների օլիմպիական հավաքականում մարզական ցուցանիշների հարաբերական անկում էր նկատվում, բոլորը հանգիստ էին. չէ՞ որ Ֆելփսը մի քանի ոսկի էլ կավելացնի ամերիկյան հաշվեկշռին:

newmag 50 print

Ֆելփսն իր վերջին՝ 18-րդ օլիմպիական ոսկին նվաճեց 2012 թ. Լոնդոնի օլիմպիադայի 4 × 100 մ խառը էստաֆետում: Ուժերի ծաղկման շրջանում էր, ամերիկացի երկրպագուներն էլ տասնյակ նոր մեդալների ակնկալիք ունեին: Բայց ամերիկացի լողորդը վերհիշեց իր ամենացավալի պարտությունն ու առանձնահատուկ հաղթանակը. տարակուսել է, երբ իր վերջին օլիմպիադայի՝ բատերֆլայ ոճի 200 մ մրցատարածությունում զիջել է հարավաֆրիկացի Չադ լը Կլոյին:

Ոգեշնչվել է 2004 թ. Աթենքի օլիմպիական խաղերի՝ համալիր լողի 400 մ մրցուղում նվաճած հաղթանակից հետո. դա առաջին շփումնէր օլիմպիական ոսկու հետ: Չնայած բաց տարածությունների հանդեպ ունեցած վախին՝ Ֆելփսը ամեն դեպքում գերադասեց լողալ բաց օվկիանոսում: Նա 20 տարի շարունակ օրը 4 ժամ անցկացրել է փակ լողավազանում: Հրաժեշտի խոսքում Մայքլն ասաց. «Եթե շարունակեմ լողալ, դա կանեմ ոչ թե մարզավիճակս պահպանելու, այլ ծովափը վայելելու համար»:

Գրել կարծիք