[ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ` ԳՐՔՈՒՄ ] Գաբրիել Վիտկոպ. Դիասերը: Ս-ի մահը (հատված)

[ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ` ԳՐՔՈՒՄ ] Գաբրիել Վիտկոպ. Դիասերը: Ս-ի մահը (հատված)

Հայերեն առաջին անգամ լույս է տեսել Գաբրիել Վիտկոպի «Դիասերը: Ս-ի մահը» վիպակները: newmag-ը բացառիկ իրավունքով հրապարակում է մի հատված «Դիասերը» վիպակից: Թարգմանությունը ֆրանսերենից՝ Սարգիս Դավթյանի:

texekanqvitkop

12-ը հոկտեմբերի, 19…

Գորշ թարթիչները գորշ ստվեր են նետել աղջնակի այտին: Նա հեգնոտ ու խորամանկ ժպիտ ունի, ինչպես այն մարդիկ, ովքեր շատ բան են տեսել: Երկու հարթված խոպոպներ, դեմ­քը շրջանակելով, իջնում են մինչև վերնաշապիկի ժաներիզները, իսկ վերնաշապիկը ելել հասել է թևատակերին ու մերկացնում է չինական ճենապակու որոշ տեսակների նման կապտաճերմակ որովայնը: Ցայլքը՝ շատ հարթ, շատ ողորկ, թեթև փայլ է արձա­կում լամպի լույսի տակ. ասես քրտինքի փառով է ծածկվել:

Ազդրերն իրարից հեռացրի, որ զննեմ սպիի պես բարակ ամո­թաշուրթերը գունատ մանուշակագույն, թափանցիկ եզրերով: Բայց ամբողջ մարմինն առայժմ մի քիչ կոշտ է, մի քիչ պիրկ. մի քանի ժամ դեռ պետք է սպասեմ, մինչև սենյակի ջերմությունից մոմի պես փափկի: Սպասեմ ուրեմն: Աղջնակն արժանի է: Իրոք որ շատ սիրուն մեռյալ է:

13-ը հոկտեմբերի, 19…

Անցած երեկո աղջնակը չար կատակ խաղաց գլխիս: Այն ժպիտը, որ նա ունի, պիտի մի բան հուշեր ինձ: Երբ մխրճվում էի նրա այնքան պաղ, այնքան փափլիկ ու սքանչելիորեն ձիգ մար­մինը, որ միայն մեռյալներն ունեն, երեխան հանկարծ բացեց մի աչքը՝ թափանցիկ, ինչպես ծովահրեշինը, ու ահավոր գռգռոցով ինչ-որ խորհրդավոր հեղուկի սև շիթ ցպնեց ինձ վրա: Ասես գոր­գոնի դիմակի* վրա բացված նրա բերանն անդադար այդ հյութն էր փսխում, որից սենյակը գարշահոտությամբ լցվեց: Այս ամենից հաճույքը մի քիչ փչացավ: Ես ավելի լավ պահվածքի եմ սովոր. չէ՞ որ մեռյալները մաքուր են: Կյանքից հեռանալիս արդեն ազատ­վում են արտաթորանքից, ինչպես ամոթաբեր լուծն են թոթա­փում: Ահա թե ինչու է նրանց որովայնից թմբուկի դատարկ ու կոշտ ձայն գալիս: Մեռյալների նրբին և ուժեղ բույրը շերամի բույրն է, որ ասես հողի սրտից է ելնում, ընդհատակյա այն թագավորու­թյունից, ուր մշկաթրթուրները սող են տալիս արմատների արան­քում, ուր փայլարի սայրերն աղոտ ցոլք են նետում սառցե արծա­թով, այնտեղից, ուր ապագա քրիզանթեմների արյունն է ծնվում՝ փշրուն տորֆի ու ծծմբային տիղմի մեջ թաթախուն: Մեռյալների բույրը տիեզերք տանող վերադարձի, վսեմ ալքիմիայի բույրն է: Քանզի չկա առավել մաքուր բան, քան մեռյալի մարմինն է, որն ավելի ու ավելի է մաքրվում ժամանակի ընթացքում՝ հասնելով փղոսկրագույն հսկա տիկնիկի վերջնական մաքրությանը՝ համր ժպիտով, մեկընդմիշտ պարզած ոտքերով տիկնիկ, որ մեզնից յուրաքանչյուրի ներսում է: Երկու ժամից շատ պահանջվեց մահ­ճակալը մաքրելու և աղջնակին լողացնելու համար: Նեխած թա­նաք փսխող այս երեխան, իսկապես որ, ծովահրեշի ցեղից է: Հիմա կարծես ամբողջ թույնը թափել ու սուսուփուս փռվել է սա­վաններին: Կեղծ ժպիտը: Մանր ձեռքերը՝ մանր-մունր եղունգնե­րով: Մի կապտավուն ճանճ, որ չգիտես որտեղից է ներս ընկել, անդադար գալիս, կպչում է ազդրերին: Փոքրիկը շատ շուտ դա­դարեց ինձ դուր գալ: Նա այն մեռյալներից չէ, որոնց դառնացած ես հրաժեշտ տալիս, ինչպես ընկերոջդ, որի հետ հարկադիր բա­ժանումը թևաթափ է անում: Կարող եմ երդվել. հաստատ այլան­դակ բնավորություն է ունեցել: Ժամանակ առ ժամանակ մեկ էլ նորից է գռգռացնում ու սիրտս ահ գցում:

diaser@-cover-for-web14-ը հոկտեմբերի, 19….

Գիշերը, երբ պատրաստվում էի փոքրիկին պոլիէթիլենային պարկի մեջ տեղավորել Սևրի կամրջի մոտ Սենը գցելու համար, ինչպես սովորաբար անում եմ նման դեպքերում, հանկարծ աղջ­նակը հուսահատ հոգոց հանեց: Ատամների արանքից Սևրի «ս»-ն սվսվաց վշտաձայն, երկարաշունչ. ասես անտանալի ցավ ապրեր լքվածության նախազգացումից: Անսահման խղճահա­րությունը սիրտս տակնուվրա արեց: Մի՞թե արժանին չէի մա­տուցել այս երեխայի համեստ ու քմահաճ հմայքին: Ես նետվեցի նրա կողմը, համբույրներով ծածկեցի մարմինը՝ անհավատարիմ սիրահարի պես ներում հայցելով: Գնացի լողասենյակից սանր բերելու և սկսեցի դժգունած ու կոտրատվող մազերը հարդա­րել, մարմինը եթերային յուղերով ու օծանելիքներով շփեցի: Էլ չգիտեմ, թե ինչքան գուրգուրեցի այս փոքրիկին, մինչև իջեցրած վարագույրների հետևում նոր բացվող օրը պատուհաններս ճեր­մակեցրեց:

15-ը հոկտեմբերի, 19…

Սևրի ճամփան ամենայն մարմնի ուղին* է, և զուր են պստլիկ ործկանի հոգոցները: Ավա՜ղ:

2-ը նոյեմբերի, 19…

Մեռելոց: Բարենպաստ օր է: Մոնպառնասի գերեզմանոցն այս առավոտ հոյակապ գորշասպիտակ երանգներ էր առել: Սգավոր­ների հոծ բազմություն էր խռնվել ծառուղիներում՝ քրիզանթեմնե­րի շուքի տակ, և օդը սիրո դառն ու արբեցնող համն ուներ: Էրոս և թանատոս: Երբևէ մտածե՞լ եք բոլոր այն սեռանդամների մասին, որ թաղված են գետնի տակ:

Օրը շուտ իրիկնացավ: Ու չնայած մեռելոց է, երեկոյան տնից դուրս չեմ գա:

Հուշերի գիրկն եմ ընկել: Ճիշտ ութ տարեկան էի: Սրա պես մի երեկո էր՝ նոյեմբերին, երբ ինձ մենակ էին թողել սենյա­կումս, որ հետզհետե ստվերների մեջ էր թաղվում: Անհանգիստ էի, որովհետև տունն անսովոր անցուդարձի ձայներով, խորհր­դավոր շշուկներով էր լցվել, որոնք, զգում էի, մորս հիվանդու­թյան հետ էին կապված: Ամենից ճնշողն այն զգացումն էր, թե իմ մասին մոռացել են: Չգիտեմ ինչու չէի հանդգնում լույսը վառել, այդպես նստած էլ մնացել էի խավարի մեջ՝ լուռ ու վախվորած: Ձանձրանում էի: Ինձ շեղելու և սփոփելու համար սկսեցի կիսա­վարտիքիս կոճակներն արձակել: Ձեռքս այն տաք ու փափուկ բանն ընկավ, որ անբաժան էր ինձնից: Արդեն չեմ հիշում, թե ոնց պետք եղած շարժումները գտա, բայց հանկարծ հաճույքնե­րի հորձանուտը գլորվեցի, որտեղից, թվում էր, աշխարհում ոչինչ այլևս դուրս չի քաշի ինձ: Անսահմանորեն զարմացած էի՝ սեփա­կան մարմնիս մեջ հաճույքի նման աղբյուր բացահայտելով, ապ­շել էի, թե չափսերս ոնց են փոփոխվում այնպես, ինչպես դեռ մի քանի վայրկյան առաջ չէի էլ պատկերացնի: Շարժումներս արա­գացրի ու վայելքն է՛լ ավելի թեժացավ, բայց ճիշտ այն պահին, երբ կարծես ընդերքիցս ելնող մի ալիք, ուր որ է, տակն էր առ­նելու ինձ և գլխիցս վեր բարձրացներ, միջանցքից հապշտապ ոտնաձայներ հասան, դուռը բացվեց շեշտակի, լույսը սենյակ խուժեց: Դռան շեմին շփոթահար ու սփրթնած տատս էր: Նրա հուզմունքն այնքան մեծ էր, որ աչքին չերևաց, թե ինչ վիճակում եմ: «Իմ խե՜ղճ մանչուկ… Մայրդ մեռավ»: Հետո, ձեռքս բռնած, արագ-արագ քարշ տվեց իր հետևից: Լավ է՝ նավաստու զգես­տով էի, ու երկար բլուզս ծածկել էր տաբատի կոճակները, որ կոճկել չէի հասցրել:

Մորս ննջասենյակը մարդկանցով լի էր, բայց կիսամութի մեջ կորած: Տեսա հորս, որ ծնկել էր մահճակալի սնարի մոտ ու լաց էր լինում՝ գլուխը սավանների մեջ թաքցրած: Սկզբում մորս հազիվ ճանաչեցի ի դեմս այդ կնոջ, որն իմ աչքին անսահմա­նորեն ավելի գեղեցիկ, ավելի փարթամ, ավելի երիտասարդ ու վեհատես երևաց, քան թվացել էր դրանից առաջ: Տատս հեծկլ­տում էր: «Մի անգամ էլ համբուրիր մորդ»,– ասաց՝ ինձ հրելով դեպի անկողինը: Ես ձգվեցի ճերմակ սավանների մեջ մեկնված այդ չքնաղ կնոջ կողմը: Շուրթերս նրա մոմե դեմքին դրոշմեցի, ուսերը փոքրիկ ձեռքերիս մեջ առա, կլանեցի արբեցնող բույ­րը: Շերամների բույրն էր, որոնք կենսաբանության դասատուն էր մեզ բաժանել դպրոցում, և որոնք պահում էի ստվարաթղթե տուփի մեջ: Նրբին, չոր, մշկային, տերևների, թրթուրների ու քարերի այդ բույրն էր ելնում մորս շուրթերից, օծանելիքի պես տարածվել էր արդեն նրա մազերի մեջ: Ու հանկարծ ընդհատ­ված հեշտանքը նորից պաշարեց մանկական մարմինս շվարեց­նող թափով: Մորս ազդրին սեղմված՝ զգացի, թե ինչ քաղցրա­վետ սարսուռ անցավ մարմնովս, երբ սերմս թափվեց առաջին անգամ:

«Խե՜ղճ մանչուկ»,– ասաց տատս, որն իմ տնքոցներից ոչինչ չհասկացավ:

Գրել կարծիք