Galaxy A8. Samsung-ը ներկայացրել է ամենաբարակ սմարթֆոնը

Նոր սմարթֆոնը սկզբնական շրջանում վաճառվելու է Չինաստանում և կարժենա 560$:

Samsung ընկերությունը թողարկել է Galaxy A8 նոր սմարթֆոնը, որը տվյալ պահին հանդիսանում է ամենաբարակ Samsung հեռախոսը: Galaxy A8-ն ունի մետաղյա կորպուս և 5.7 դյույմանոց Full HD էկրան: Սմարթֆոնի վրա տեղադրված է Snapdragon 615 պրոցեսոր, որը բաղկացած է 8 միջուկից:

armblog.net կայքը գրում է, որ հեռախոսի օպերատիվ հիշողությունը 2 ԳԲ է, իսկ ներքինը՝ 16 կամ 32 Գբ: Հնարավորություն կա նաև շատացնել հիշողությունը microSD քարտի շնորհիվ:

Սմարթֆոնի արտաքին չափսերն են՝ 158 х 76,8 х 5,9 մմ և կշռում է 151 գրամ: Այս նոր սմարթֆոնը սկզբնական շրջանում վաճառվելու է Չինաստանում և կարժենա 560$:

Գրել կարծիք