Ազդարարվել է «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային 12-րդ կինոփառատոնի մեկնարկը

Ազդարարվել է «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային 12-րդ կինոփառատոնի մեկնարկը

12-րդ «Ոսկե ծիրանի» առանցքում Հայոց ցեղասպանության մասին ֆիլմերի ցուցադրություններն են:

r0hT5tpCvufBO66fLL5lqAsxPu12-րդ «Ոսկե ծիրանը» նվիրված է Հայոց ցեղասպանությանը, փառատոնին կցուցադրվեն ցեղասպանության մասին ֆիլմեր: «Ոսկե ծիրանը» կանցկացվի հուլիսի 12-19-ը: Փառատոնն ստացել է 105 երկրից 1600 հայտ (2014թ.-ին` 1500 հայտ շուրջ 95 երկրից):  Լրագրողներին և հյուրերին ներկայացվել է փառատոնի այս տարվա պաշտոնական ազդագիրը, որի հեղինակն է դիզայներ Լիլիթ Մալխասյանը:

«12-րդ փառատոնը խոստանում է լինել հետաքրքիր` հարուստ ծրագրեր, աշխարհահռչակ հյուրեր, մրցանակակիր ֆիլմերի երևանյան պրեմիերաներ, և այլն»,-ասել է «Ոսկե ծիրան»  կինոփառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանը:

«Միջազգային մշակութային հարթակներում փառատոնն ամենաճանաչված, ամենահեղինակավոր ստուգատեսն է և յուրահատուկ այցեքարտ` բոլորիս համար: Սա լավագույն օրինակն է` պետություն, մասնավոր հատված փոխհարաբերությունների և համատեղ աշխատանքի»,-ասել է ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը:

unnamed (1)«Ոսկե ծիրան» կինոփառատոնը պահպանել է հիմնական մրցութային անվանակարգերը: Ժյուրիների կազմերը կգլխավորեն՝

  •  Խաղարկային ֆիլմերի միջազգային մրցույթ՝ Ռոբեր Կետիկյան (Ֆրանսիա)
  •  Վավերագրական ֆիլմերի միջազգային մրցույթ՝ Մարեկ Հովորկան (Չեխիա)
  •  «Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթ՝ Հովիկ Հաբեշյան (Լիբանան)
  •  Հայկական համայնապատկեր ազգային մցույթ՝ Ալեքսանդր Գրոզև (Բուլղարիա)

Փառատոնի շրջանակում կիրականացվի Մեծ Եղեռնին նվիրված «Մենք կանք» և «Այլևս երբեք»  երկու ծրագիր:  Համաշխարհային կինոարվեստի գլուխգործոցների հետ կինոմոլները կծանոթանան «Երևանյան պրեմիերաներ», «Հետահայաց ցուցադրություններ» և «Հարգանքի տուրք» արտամրցույթային ծրագրերով: Կանցկացվեն վարպետության դասեր՝ ուսանողների և կինոյի սիրահարների համար:

Փառատոնի օրերին կկայանա նաև «Ռեժիսորներ առանց սահմանների» ծրագիրը, որին կմասնակցեն տարբեր երկրների մշակույթի նախարարներ: Կցուցադրվեն մասնակից երկրների վերջին լավագույն ֆիլմերը:

Գրել կարծիք