«Միայնակների սերը» և «Սիրիական սիրավեպը»` «Ոսկե ծիրան»-ի վավերաֆիլմերի ֆավորիտ

«Միայնակների սերը» և «Սիրիական սիրավեպը»` «Ոսկե ծիրան»-ի վավերաֆիլմերի ֆավորիտ

Դեվիդ Կրեմերի «Միայնակների սերը» և Շոն Մըքալիսթերի «Սիրիական սիրավեպը» երևանյան կինոփառատոնում մրցող 13 վավերաֆիլմերի մեջ են:

1

Ֆրանսիացի ձկնորսների նավակն ամեն տարի ամռանը վերադառնում է Բարենցի ծով: Անվերջ թվացող ամառային օրերը ձկնորսական նավի վրա անցնում են տանջալից աշխատանքով: Ձկնորսներն ամենամիայնակ մարդիկ են` վավերագրող Դեվիդ Կրեմերը 10 տարի հետևում է նրանց:

«Ուզում էի հասկանալ` ինչու են մարդիկ վերադառանում այդքան դժվար աշխատանքին: Առաջին անգամ գուցե սոցիալական խնդրի պատճառով են հայտնվել այնտեղ, բայց չէ որ կարող էին երկրորդ, երրոդ անգամ չկրել նույն տառապանքը», – ասել է վավերագրող ռեժիսորը:

Իր ձկնորսների աշխատանքին Կրեմերը տվել է «Միայնակների սերը» անվանումը: Վավերաֆիլմի անգլերեն թարգմանությունում նրանք «Բարենցի որդիներն» են: Կրեմերի ձկնորսները մրցում են «Ոսկե ծիրան»-ի դոկումենտալ ֆիլմերի ծրագրում:

«Ես պատմում եմ, ոչ թե ձկնորսության կամ ձկնորսների մասին, այլ մարդկանց որոնք չնայած դժվարություններին, շարունակում են անել նույն գործը, երբեմն` կյանքի գնով», – նշել է Դեվիդ Կրեմենը:

2

«Ոսկե ծիրան»-ի վավերագրական մրցույթի ֆավորիտ է նաև BBC-ի դոկումենտալիստ Շոն Մըքալիսթերի «Սիրիական սիրավեպը»: Նրա տեսախցիկը 2009-ից է աշխատել Դամասկոսում: Մըքալիսթերը կադրում ֆիքսել է սկզբում սիրիական հեղափոխության, հետագայում քաղաքացիական պատերազմի բոլոր մռայլ գույները: Հինգ տարի նկարահանված այս ֆիլմն ուրվագծում է քաղաքական ազատության աննկարագրելի ոդիսականն Արևմուտքում: Ռաղդայի և Ամերի համար սա հուսո, երազանքի և վհատության ուղևորություն է հանուն հեղափոխության, հայրենիքի և իրենց: Ֆիլմը նկարելիս ռեժիսորը նաև բանտ է ընկել, ու մինչև սիրիական ճգնաժամի խորանալը, նաև սիրիահայերի է ճանաչել: հայ ընկերներ շատ ունի:

Շոն Մըքալիսթերի «Սիրիական սիրավեպը» Բեռլինալեում «Ոսկե Արջ»-ի է արժանացել: Ընդգրկված է եղել «Օսկար»-ի շորթ լիսթում: Արժանացել է Շեֆիլդի փառատոնի ժյուրիի մրցանակին: «Սիրիական սիրավեպը» երևանյան կինոփառատոնում մրցող 13 վավերաֆիլմերի մեջ է:

Գրել կարծիք