Ծիրանօրհնեք. «Ոսկե ծիրան»-ի մեկնարկը տրված է

Ծիրանօրհնեք. «Ոսկե ծիրան»-ի մեկնարկը տրված է

Կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա այսօր երեկոյան:

golden

Երևանը ամեն տարի և ամռանը կրկին կվերածվի կինոկենտրոնի: Մինչև հուլիսի 19-ը քաղաքի տարբեր մասերում ու տարբեր ժամերի կցուցադրվեն համաշխարհային կինոյի լավագույն ֆիլմերը: Պատվավոր հյուրերի, ռեժիսորնների ու դերասանների պակաս էլ չկա:

Երևանյան «Ոսկե ծիրան» 12­-րդ միջազգային կինոփառատոնի մեկնարկը կրկին ազդարարվեց Ծիրանօրհնեքի արարողությամբ: Սուրբ Աննա եկեղեցում հայկական ծիրանը օրհնելու արարողությանը մասնակցում էին փառատոնի կազմակերպիչները, մասնակիցները, բազմաթիվ հյուրեր և երևանցիներ: Օրհնության կարգը մատուցվեց Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի ձեռամբ:

«Աստված օրհնի Ձեզ: Ամեն տարի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը նոր բարձունքների է հասնում և ամեն անգամ հասարակությունը ծանոթանում է այլ աշխարհի մշակույթների հետ, իսկ նրանք էլ ծանոթանում են մեր մշակույթի հետ»,-իր խոսքում նշեց Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը:

Կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա այսօր երեկոյան՝ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում: Կարմիր գորգի վրայով կացնեն համաշխարհային կինոյի այնպիսի դեմքեր, ինչպիսիք են Օռնելլա Մուտին, Նաստասյա Կինսկին և այլք:

Գրել կարծիք